ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարոթյան որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասի» ՀՕ-345-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 16․02․2024թ․ N 144-Ա որոշման պահանջների կատարման ապահովմամբ:
2․ Առկա իրավիճակը
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կանոնակարգված չէ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները: Այդ ուղղությամբ իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում պետք է ընդունվեն նաև օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը։ Բացի այդ՝ գործում է ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող օպերատորի գործունեությամբ զբաղվելու ընդհանուր կանոնները սահմանող Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1071/2009 կանոնակարգը, որի պահանջներին համապատասխան պետք է ներդաշնակեցվի ՀՀ օրենսդրությունը:
- Կարգավորման նպատակը.
Որոշման նախագծով նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։
Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել՝
1) փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները․
2) մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը․
3) մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը։
4.Կարգավորման առարկան
Որոշման նախագծով կսահմանվեն միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման և մասնագիտական որակավորման վկայական ստանալու գործընթացին ներկայացվող պահանջները:
- 5. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կբարձրանան ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ:
Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է բիզնեսի վրա դրական ազդեցություն հետևյալ պատճառներով՝
- միջազգայնորեն ընդունված վկայականների և որակավորման այլ փաստաթղթերի տրամադրումը կապահովի հայկական փոխադրողների մուտքը միջազգային շուկաներ և ԵՄ երկրներ,
- կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը,
- ոլորտում գործունեություն իրականացնողների մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների ներգրավվածությունը կհանգեցնեն ճանապարհային անվտանգության և տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
7․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, որի հաշվարկի համար վիճակագրական տվյալներ առկա չեն։ Միաժամանակ փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար ՀՀ պետական բյուջեում ծախսերի անհրաժեշտություն կլինի, որի համար կներկայացվի համապատասխան բյուջետային հայտ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ կետի կատարման ապահովմամբ:
9․ Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։
-
Discussed
16.07.2024 - 31.07.2024
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 923
Print