ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի №234-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
5 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №234-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգի իրականացման կարգը սահմանված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №234-Ն որոշմամբ։ Նշված կարգը սահմանում է ինչպես մոնիթորինգի իրականացման ժամկետները, այնպես էլ հանձնաժողովի և կարգավորվող անձանց իրավունքներն ու պարտականությունները։ Մոնիթորինգի կարգն ավարտվում է մոնիթորինգի իրականացման արդյունքում կազմված արձանագրությունը կարգավորվող անձին ուղարկելով, ինչի վերաբերյալ վերջինս իրավունք ունի ներկայացնել իր առարկություններն ու առաջարկությունները, սակայն սահմանված չէ, թե արձանագրության կազմումից հետո ինչ գործողություններով պետք է իրականացվեն մոնիթորինգի առարկան վերջնականացնելու նպատակով։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով առաջարկվում է կարգավորվող անձի կողմից իրեն ներկայացված մոնիթորինգի արձանագրության վերաբերյալ առարկություններ ու առաջարկություններ ներկայացնելու ժամկետը յոթ օրվա փոխարեն սահմանել յոթ աշխատանքային օր՝ հաշվի առնելով, որ կարգում բոլոր ժամկետներն աշխատանքային օրերով են։ Սահմանվում է նաև, որ կարգավորվող անձի կողմից մոնիթորինգի արձանագրության վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնելուց հետո 10 աշխատանքային, իսկ չներկայացնելու պարագայում՝ արձանագրությունը ուղարկելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովին է ներկայացվում մոնիթորինգի վերաբերյալ ամփոփ արդյունքները, որը ներառում է նաև կարգավորվող անձի ներկայացրած առարկությունները և առաջարկությունները ու մոնիթորինգ իրականացնող անձի (անձանց) եզրակացությունը: Ներկայացված արդյունքների հիման վրա արդեն հանձնաժողովը օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում կարող է ձեռնարկել համապատասխան միջոցներ, օրինակ հարուցել վարչական վարույթ, կարգավորվող անձին առաջարկել իր ներքին գործընթացների լավարկում, ձեռնարկել հանձնաժողովի իրավական ակտերի լրամշակման աշխատանքներ և այլն։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգի ընթացակարգը։
-
Discussed
16.07.2024 - 01.08.2024
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems), Water economy
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 1836
Print