«Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1205-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի նախագիծ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ (ԲԱԿԱԼԱՎՐԻ, ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ (ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1205-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 23-րդ ենթակետը և 19-րդ կետի 20-րդ ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Հաստատել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա)և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը»՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թ. հունվարի 26-ի N 27-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1205-Ն հրամանը:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2024թ. _______ N _____-Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ (ԲԱԿԱԼԱՎՐԻ, ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ (ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ)
- Ընդհանուր դրույթներ
- Սույն կարգով կարգավորվում են միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) հատկացված կրթաթոշակային տեղերի շրջանակներում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ (այսուհետ՝ Հաստատություններ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ Դիմորդ) ընդունելության համար անցկացվող մրցույթի հետ կապված հարաբերությունները։
- Հաստատություններում իրենց կրթությունը կարող են շարունակել համապատասխանաբար միջնակարգ կրթության ատեստատ, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմ ունեցող Դիմորդները:
- Մրցույթի անցկացման կարգը
- Հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ) իրականացվում է երկու փուլով:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարարի) հրամանով ստեղծվում է Մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որը կազմված է Հանձնաժողովի նախագահից, Հանձնաժողովի քարտուղարից և Հանձնաժողովի անդամներից, և սահմանվում է Մրցույթի անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ՝ Ստորաբաժանում):
- Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի աշխատանքներին մասնակցում են Հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Հանձնաժողովն իր որոշումները կայացնում է բաց քվեարկությամբ՝ նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
- Ստորաբաժանումը Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր Դիմորդի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, դիմորդների ընդհանուր անվանացանկի հետ միասին ներկայացնում է Հանձնաժողովին՝ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Հանձնաժողովը Մրցույթի անցկացմանը նախորդող աշխատանքային օրվա ընթացքում գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը Դիմորդին թույլ չի տալիս մասնակցելու մրցույթին, եթե բացակայում է պահանջվող փաստաթղթերից որևիցե մեկը:
- Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է Մրցույթի մասնակիցների ցանկը: Եթե Հանձնաժողովը Մրցույթին մասնակցելու համար դիմած Դիմորդներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել Մրցույթին կամ Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովը կայացնում է որոշում՝ Մրցույթը չկայացած համարելու մասին:
- Մրցույթի առաջին փուլը անցկացվում է.
1) բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում միասնական քննությունների կազմակերպման ձևաչափով նախատեսված, Դիմորդի առարկայական գիտելիքների գնահատման արդյունքների,
2) մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի՝ Հայաստանի Հանրապետությունում մագիստրատուրայի մրցութային ընդունելության համար սահմանված չափանիշների առաջնահերթությամբ,
3) ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության կարգի՝:
- Սույն կարգի 9-րդ կետով սահմանված Մրցույթի առաջին փուլում միայն դրական միավորներ ստացած Դիմորդը չի համարվում Մրցույթի առաջին փուլը հաղթահարած: Հանձնաժողովը որոշում է կայացնում Մրցույթի առաջին փուլը հաղթահարած Դիմորդի մասին` hիմք ընդունելով դիմորդի Մրցույթի առաջին փուլի արդյունքները:
- Մրցույթի առաջին փուլում դիտարկվում է`
- Բակալավրիընդունելության համապատասխան մասնագիտության համար նախատեսված առարկաների քննությունների արդյունքում ստացված միավորների հանրագումարի առավել բարձր միավորներ ունենալու հանգամանքը.
- Մագիստրատուրայիընդունելության համար նախատեսված միջին որակական գնահատականի առավել բարձր միավորներ ունենալու հանգամանքը.
- Ասպիրանտուրայիընդունելության համար նախատեսված առարկաների քննությունների արդյունքում ստացած միավորների հանրագումարի առավել բարձր միավորներ ունենալու հանգամանքը:
- Մրցույթի երկրորդ փուլն անցկացնում է Հանձնաժողովը, որի աշխատանքներին, առանց քվեարկելու իրավունքի, կարող են հրավիրվել կրթաթոշակ տրամադրող երկրի դեսպանության ներկայացուցիչներ, համապատասխան օտար լեզվի և տվյալ մասնագիտության գծով համապատասխան մասնագետներ: Հարցազրույցի փուլն անց է կացվում Հանձնաժողովի կողմից Մրցույթի առաջին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո: Հարցազրույցի փուլ են անցնում բոլոր այն դիմորդները, որոնք հաղթահարել են Մրցույթի առաջին փուլը համաձայն Հանձնաժողովի որոշման:
- Մրցույթի երկրորդ փուլում գնահատվում են Դիմորդի ընտրած մասնագիտությամբ կրթություն ստանալու շարժառիթները, գործուղվելիք երկրի մասին ընդհանուր տեղեկացվածության մակարդակը (հասարակական-քաղաքական, տնտեսական, աշխարհագրական, մշակութային և օրենսդրական): Հանձնաժողովի և հրավիրված անձանց կողմից յուրաքանչյուր Դիմորդի կարող է տրվել ոչ ավելի, քան 6 հարց: Յուրաքանչյուր Դիմորդի համար Հանձնաժողովը որոշում է կայացնում Դիմորդի կողմից հարցազրույցի փուլը հաղթահարելու կամ չհաղթահարելու վերաբերյալ: Մրցույթի երկրորդ փուլն արձանագրում և ձայնագրում է Հանձնաժողովի քարտուղարը: Մրցույթի երկրորդ փուլի ձայնագրությունը պահպանվում է Մրցույթի երկրորդ փուլի անցկացման օրվանից մինչև 60 օր տևողությամբ:
- Մրցույթի երկրորդ փուլի մասնակից հանդիսացող Դիմորդի արդյունքների մասին Հանձնաժողովը Դիմորդին բանավոր հայտնում է Մրցույթի երկրորդ փուլի ավարտից հետո ոչ ուշ, քան 2 ժամվա ընթացքում:
- Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի ավարտից հետո մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը որոշում է կայացնում Մրցույթի հաղթողների վերաբերյալ՝ հաշվի առնելով Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքները:
- Մրցույթի արդյունքների մասին կազմվում է Մրցույթի արդյունքների թերթիկ, որը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:
- Մրցույթի արդյունքների թերթիկի մեջ նշվում է՝
1) կրթաթոշակ տրամադրող երկրի անվանումը,
2) մասնագիտությունը, որի համար անցկացվել է Մրցույթը,
3) Մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
4) Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը և հայրանունը:
- Մրցույթի արդյունքում թափուր տեղեր առաջանալու դեպքում կարող է անցկացվել նոր Մրցույթ` համաձայնեցնելով կրթաթոշակ տրամադրող Կողմի հետ:
- Հանձնաժողովը հիմնական հաղթողներից բացի հայտարարում է նաև ռեզերվային ճանաչված թեկնածուների անունները, եթե դա նախատեսված է կրթաթոշակ տրամադրող երկրի կողմից, որոնց թեկնածությունները հիմնական հաղթողների ցուցակի հետ միասին ներկայացվում են կրթաթոշակ տրամադրող Կողմին:
- Հանձնաժողովի քարտուղարը Դիմորդին ծանուցում է Մրցույթի առաջին և երկրորդ փուլերում հաղթող ճանաչված լինելու մասին՝ Դիմորդի դիմում-հարցաթերթիկում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:
III. Փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը
- Հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի Մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ` Հայտարարություն) Նախարարությունը հրապարակում է Նախարարության ինտերնետային պաշտոնական էջում:
- Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
1) համապատասխան երկրի անվանումը,
2) ուսուցման լեզուն,
3) Հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի թիվը` ըստ հատկացված մասնագիտությունների (եթե դրանք առկա են կրթաթոշակի տրամադրման մասին հայտում),
4) մրցույթին մասնակցելու համար գիտելիքների (մասնագիտական) իմացության տեսանկյունից ներկայացվող պահանջները,
5) ուսման տևողությունը՝ ներառյալ նախապատրաստական կուրսը (եթե այն առկա է կրթաթոշակի տրամադրման մասին հայտում),
6) կրթաթոշակի տրամադրման մասին հայտով նախատեսվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վերջնաժամկետը,
7) Մրցույթն անցկացնելու օրը, ժամը և վայրը,
8) Ստորաբաժանման անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
- Մրցույթին մասնակցելու համար Դիմորդը Ստորաբաժանմանը ներկայացնում է՝
1) դիմում Հանձնաժողովի նախագահի անունով՝ համաձայն հավելվածի Ձև 1-ի,
2) դիմում-հարցաթերթիկ՝ համաձայն հավելվածի Ձև 2-ի,
3) կրթաթոշակի տրամադրման մասին հայտով նախատեսվող փաստաթղթեր,
4) արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք, կամ կցագրման վկայականի պատճեն,
5) Դիմորդը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ փաստաթղթեր կցել անձնական գործին:
- Դիմորդը 23-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնում են անձամբ կամ այլ լիազորված անձի միջոցով: Ստորաբաժանումը 23-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում պատճենները: Բացակայող փաստաթղթերը Դիմորդը պարտավորվում է լրացնել մինչև Մրցույթի առաջին փուլը՝ դրա մասին կատարելով համապատասխան գրառում Հանձնաժողովի նախագահի անունով դիմումում, համաձայն հավելվածի Ձև 1-ի:
- Մրցույթի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման նպատակով Ստորաբաժանումը վարում է Մրցույթին մասնակցելու համար դիմած Դիմորդի տվյալների գրառման համարակալված գրանցամատյան՝ համաձայն հավելվածի Ձև 3-ի:
- Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր Դիմորդ կարող է համաձայն ներկայացված դիմումի հրաժարվել Մրցույթին մասնակցելուց:
- Բողոքարկում
- Մրցույթի առաջին փուլի բողոքարկումը իրականացվում է համաձայն սույն կարգի 9-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերում նշված կարգերի:
- Դիմորդը կարող է բողոքարկել Մրցույթի երկրորդ փուլի արդյունքները, դրանց հրապարակումից հետո 1 ժամվա ընթացքում՝ գրավոր ձևով: Բողոքարկման ժամկետը լրանալուց հետո Հանձնաժողովն արձանագրում է գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին: Հանձնաժողովը բողոքարկող Դիմորդի ներկայությամբ լսում է հարցազրույցի ձայնագրությունը և կայացնում որոշում:
- Փաստաթղթերի արխիվացումը
- Մրցույթին մասնակցող դիմորդների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում և արխիվացվում են Նախարարությունում՝ մեկ տարի ժամկետով:
- Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթները (պատճենները) պահպանվում են Նախարարության արխիվում՝ 10 տարի ժամկետով:
- Մրցույթի հրապարակայնությունը
- Հանձնաժողովի որոշմամբ Մրցույթին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիտորդներ:
VII. Եզրափակիչ դրույթներ
- Հանձնաժողովի որոշմամբ սույն կարգի 22-րդ կետի 7) ենթակետով նախատեսված մրցույթը սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել, որի մասին ոչ ուշ, քան Մրցույթն անցկացնելու օրվանից երեք օր առաջ, Ստորաբաժանման կողմից պետք է տեղեկատվությունը փոխանցվի Դիմորդին՝ Դիմորդի դիմում-հարցաթերթիկում նշված էլեկտրոնային հասցեին էլեկտրոնային նամակ ուղարկելու կամ հեռախոսահամարի միջոցով:
- Հանձնաժողովի կողմից Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Դիմորդի փաստաթղթերը կրթաթոշակ տրամադրող օտարերկրյա պետություն փոխանցելու մասին որոշումը հաստատվում է Նախարարի հրամանով: Դիմորդը համարվում է ընդունված կրթաթոշակ տրամադրող օտարերկրյա պետության կողմից ընդունվելու մասին պաշտոնական հաստատումը ստանալուց հետո:
- Եթե նախկինում գործուղված ասպիրանտը կամ դոկտորանտը օբյեկտիվ կամ տեխնիկական պատճառներով (հիվանդություն, տարբեր բնույթի համաճարակներ, թեմայի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների բացակայություն, լրացուցիչ գիտափորձերի անցկացման անհրաժեշտություն և այլն) չի հասցրել ավարտել իր գիտական աշխատանքը, ապա կրթաթոշակ տրամադրող երկրի համապատասխան գերատեսչության համաձայնության առկայության դեպքում Նախարարության կողմից կրթաթոշակը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով:
Հավելված
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_____________________________________
(կրթաթոշակ տրամադրող երկրի անվանումը)
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
________________________________-ին
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ
__________________________________-ից
(դիմողի անուն, ազգանուն, հայրանուն)
____________________________________
(բնակության վայր)
_____________________________________
(հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե)
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ թույլատրել ինձ մասնակցել _________________________________ բարձրագույն (երկրի անվանումը) ուսումնական հաստատություններում ______________________________ կրթական ծրագրով ուսանելու համար _____________________________________ մասնագիտությամբ հայտարարված կրթաթոշակային մրցույթին, որի համար ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը:
Պարտավորվում եմ բացակայող փաստաթղթերը ներկայացնել մինչև մրցույթի օրը:
Բացակայող փաստաթղթեր.
- _________________________________________________________________________________
- _________________________________________________________________________________
- _________________________________________________________________________________
- _________________________________________________________________________________
Դիմող՝ ________________________ ______________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
«______» ________________ 20____թ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՒՄ - ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի դիմորդների համար
Լուսանկարի համար 3 x 4
|
- Ազգանունը ________________ Անունը ________________ Հայրանունը _________________
- Ծննդյան թիվը ____________________ 3. Ծննդյան վայրը ____________________________
(օր, ամիս, տարի)
- Բնակության երկիրը ____________________________________________________________
- Սեռը ____________ 5. Ընտանեկան վիճակը _______________________________________
- Հաշվառման վայրը ______________________________________________________________
(երկիր, քաղաք, հասցե)
- Հեռ._______________________ Էլեկտրոնային հասցե ________________________________
- Կրթական աստիճանը ___________________________________________________________
- Դպրոցի մասին տվյալներ _______________________________________________________
Քաղաքը ____________________ Երկիրը _____________________________________________
Ուսուցման սկիզբը ________________ Ուսուցման ավարտը _________________
(ամիսը, տարեթիվը) (ամիսը, տարեթիվը)
- Ավարտած այլ ուսումնական հաստատությունների մասին տվյալներ
10.1 Հաստատության անվանումը ____________________________________________________
ավարտել եմ _____________________ մասնագիտությունը ______________________________
(ամիսը, տարեթիվը)
10.2 Հաստատության անվանումը ____________________________________________________
ավարտել եմ _____________________ մասնագիտությունը ______________________________
(ամիսը, տարեթիվը)
- Դիմում եմ սովորելու հետևյալ կրթական ծրագրով
բակալավրի,
մագիստրոսի,
հետազոտողի,
վերապատրաստման
______________________________________________________________ մասնագիտությամբ
- Ընտանիքի անդամների մասին տվյալները՝
(նշել ազգակցության աստիճանը, անունը և ազգանունը, ծննդյան թիվը, վայրը, աշխատանքի վայրը, պաշտոնը)
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- Այլ նշումներ
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Ստորագրությունը __________________________________
«______» ________________ 20____թ.
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման
Հ/Հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Ծննդյան օր, ամիս, տարի |
Անձնագրի սերիա, համար |
Ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը |
Բնակության վայր, հեռախոս, էլ-փոստ |
Դիմումի հանձնման օր, ամիս, տարի |
Հանձնողի ստորագրությունը |
Նշումներ |
1. |
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
-
Discussed
15.07.2024 - 31.07.2024
-
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 998
Print