Add to favourites

ՀՀՇՆ «ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

Սույն շինարարական նորմերը տարածվում են 1520 մմ ռելսամիջի ընդհանուր օգտագործման քառասռնի վագոնի սռնից ռելսի վրա ոչ ավել, քան 245 կՆ (25 տուժ) բեռնվածքի, ութասռնի վագոնի 103 կՆ (10.5 տուժ) գծային բեռնվածքի տակ և գնացքների՝ մարդատար - մինչև 200 կմ/ժ (ներառյալ), բեռնատար – 120 կմ/ժ (ներառյալ), բեռնատար արագընթաց և սառնարանային – մինչև 160 կմ/ժ (ներառյալ) երթևեկության արագություններով նոր երկաթուղիների, լրացուցիչ (երկրոդ և հաջորդ) գլխավոր ուղիների նախագծման և կառուցման, գոյություն ունեցող ընդհանուր օգտագործման ուղիների, 750մմ ռելսամիջի նոր և գոյություն ունեցող վերգետնյա արտաքին և ներքին երկաթուղիների նախագծման, վերակառուցման և հիմնանորոգման վրա:

Սույն շիանարարական նորմերը կարող են կիրառվել ընդհանուր օգտագործման ներքին երկաթուղային մատույցային ուղիների նախագծման, կառուցման ու վերակառուման համար:

Սույն շինարարական նորմերի պահանջները չեն տարածվում արտակարգ իրավիճակների հետևանքով քանդված գծերի վերականգնման և արգելագոտիների ժամանակավոր շրջանցումների կառուցման, ինչպես նաև հանքարդյունաբերության ստորգետնյա ուղիների, արտադրության տեխնոլոգիական գործընթացի հետ անմիջականորեն կապված աշխատանքային ուղիների, շահագործման ժամանակ հատակագծում և երկայնական պրոֆիլում տեղափոխվող ուղիների (հանքերում հանքախորշի ուղիներ, թափոնային ուղիներ, շահագործվող տորֆային հողերի վրա տեղաշարժվող ուղիներ) նախագծման վրա:

  • Duration

    15.07.2024 30.07.2024
  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 270

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.