Add to favourites

Under development

ՏԱՓՈՂԱԿՈՎ ՀՈԿԵՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՏԱՓՕՂԱԿՈՎ ՀՈԿԵՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

         Տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի 2024 թվականի մայիսի 20-ի N ՆՀ-151-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին.

  1. Վադիմ Դենիսի Գուսկովին (ծնված` 1991 թվականի մայիսի 05-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
  2. Ալեքսեյ Վլադիմիրի Իվանովին (ծնված` 1995 թվականի սեպտեմբերի 21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
  3. Սերգեյ Վլադիմիրի Խուդյակովին (ծնված` 1999 թվականի հունվարի 7-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
  4. Վալենտին Անդրեյի Կովալենկոյին (ծնված` 2001 թվականի մայիսի 31-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,,
  5. Իգոր Յուրիի Կրիվիխին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի  12-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
  6. Արտյոմ Օլեգի Կուզնեցովին (ծնված` 1992 թվականի հուլիսի 19-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
  7. Մաքսիմ Օլեգի    Կուզնեցովին    (ծնված`   1989        թվականի   մայիսի    29-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
  8. Տիգրան Հարությունի Մանուկյանին (ծնված` 1997 թվականի հունվարի 30-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,,
  9. Դենիս Վադիմի Սուրկանովին (ծնված` 1997 թվականի ապրիլի 11-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
  10. Դմիտրի Ալեքսեյի Մազանկոյին (ծնված` 1987 թվականի մարտի 21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն:

       Վերը նշված մարզիկները հանդես են գալիս տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում, մասնակցելու  են  տափօղակով հոկեյի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

                 Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը՝ ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

          «Տափօղակով հոկեյի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    12.07.2024 - 27.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 920

Print