Under development
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«2. |
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների վկայագրման գործունեության իրականացում |
ԿՄ |
|
Վ |
Հոդված 2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հավատարմագրված ավտոտրանսպորտային միջոցների վրա սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող անձանց հավատարմագրման ժամկետները և նրանց կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերն ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ- 233-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
գազաբալոնային սարքավորումներ` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.
գազաբալոնների վկայագրում` գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված տեխնիկական արատորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը:
գազաբալոնների պարբերական վկայագրում` շահագործման մեջ գտնվող գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող վկայագրում.
հավաստման նշան` գազաբալոնների վկայագրումը հավաստող նշան:»
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1 և 26.2 հոդվածներով. «Հոդված 26.1 Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումը |
- Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում շուկայահանված գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին:
- Գազաբալոնային սարքավորումների տեղադրում, գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող անձը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած ձևով և կարգով հավաստման նշանում լրացնում է գազաբալոնների պարբերական վկայագրման հաջորդ ժամկետը, իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է գազաբալոնների և ավտոտրանսպորտային միջոցների տվյալների հսկողության էլեկտրոնային համակարգ, որը վարում էՀայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազալցավորում իրականացնելիս ԱԳԼՃԿ-ն պարտավոր է յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի և դրա գազաբալոնի վերաբերյալ տվյալները մուտքագրել տվյալների հսկողության էլեկտրոնային համակարգում, որի վարման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
- Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր պարբերական վկայագրման:
- Գազաբալոնների լիցքավորումն առանց գազաբալոնների հավաստման նշանի կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման և վկայագրման հաջորդ ժամկետի նշման արգելվում է, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների:
- Գազաբալոնների պարբերական վկայագրման հավաստման նշանը տվյալ գործունեություն իրականացնող անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` գանձելով օրենքով սահմանված չափով պետական տուրք:
- Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը:
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է.
- Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման իրականացման կարգը, գազաբալոնների վկայագրման պարբերականությունը, տեխնիկական արատորոշման մեթոդաբանությունը և խոտանման կարգը.
- գազաբալոնների և ավտոտրանսպորտային միջոցների տվյալների հսկողության էլեկտրոնային համակարգը և դրա վարման կարգը,
- գազաբալոնների վկայագրման հավաստման նշանի պատկերը և տրամադրման կարգը.
- ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատ ձեռնակատերերին ներկայացվող պահանջները:»
Հոդված 26.2. Տվյալների հսկողության էլեկտրոնային շտեմարանի հիման վրա հայտնաբերված պարբերական վկայագրման պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.11-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների գծով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն հոդվածով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
- Իրավախախտման հատկանիշների պարզման փուլը բաղկացած է պարզման նախնական և պարզման հաստատման ենթափուլերից: Պարզման նախնական ենթափուլում իրավախախտումը կատարած համարելու հիմնավոր կասկած է դիտվում տվյալների հսկողության էլեկտրոնային շտեմարանից ստացված տեղեկությունը` տվյալ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնի պարբերական վկայագրման բացակայության մասին և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը` ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին: Իրավախախտումը կատարած համարելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի կողմից համապատասխան ավտոտրանսպորտային միջոցն օրենքով սահմանված կարգով կանգնեցվելուց հետո իրականացվում է պարզման հաստատման ենթափուլը, որտեղ իրավախախտումը հիմնավորող ապացույցը տվյալների հսկողության էլեկտրոնային շտեմարանից ստացված վերոնշյալ տեղեկության հիման վրա տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման հայտնաբերումն է` առանց պարբերական վկայագրումը հաստատող փաստաթղթի, հավաստման նշանի կամ վկայագրման հաջորդ ժամկետի նշման, որի հիման վրա ընդունվում է իրավախախտման վերաբերյալ վարչական ակտ:
Հոդված 3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումները կամ վկայագրված գազաբալոնները, որոնց համար տրամադրվել են համապատասխան գնահատման փաստաթղթեր` շահագործվում են մինչև այդ փաստաթղթերի ժամկետի ավարտը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիս հետո՝ բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված 26.1 հոդվածի 7-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի ժը) ենթակետի «օրենքով» բառից հետո լրացնել «, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ժթ) կետով.
«ժթ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցի գազաբալոնը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի անցել գազաբալոնների պարբերական վկայագրում կամ առկա չէ դրա վերաբերյալ հավաստման նշանը կամ վկայագրման հաջորդ ժամկետի նշումը,»
Հոդված 3. Օրենքի 18.2-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «ժբ» բառից հետո լրացնել «, ժթ» բառը.
- 2-րդ մասում «և ժբ» բառերը փոխարինել «, ժբ և ժթ» բառերով, իսկ «օրինականացնելու» բառից հետո լրացնել «կամ գազաբալոնի պարբերական վկայագրում իրականացնելու» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 12 ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.
«9) Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների դեպքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված տվյալների էլեկտրոնային հսկողության շտեմարանի միջոցով ստուգել այդ օրենքի պահանջով գազաբալոնների պարբերական վկայագրման՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում անցած լինելու հանգամանքը և դրա բացակայության դեպքում պահանջել պարբերական վկայագրում անցած լինելու վերաբերյալ հավաստում:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 12 ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.10-րդ և 150.11-րդ հոդվածներով.
«Հոդված 150.10. |
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լիցքավորման պահանջներ խախտելը |
- Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ՝ գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից երկուհարյուրապատիկի չափով:
- Գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ գազաբալոնների պարբերական վկայագրման ժամկետի նշում կատարելը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները հսկման էլեկտրոնային համակարգ մուտքագրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Մեկ տարվա ընթացքում կրկին անգամ սույն մասով նախատեսված իրավախախտում կատարելը այն անձի կողմից, որը նշված խախտման համար արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում` գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
- Գազալցակայանում առանց գազաբալոնների վկայագրման կամ առանց գազաբալոնների վկայագրման հաջորդ ժամկետի նշման կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման գազաբալոնների լցավորումը, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
մեկ տարվա ընթացքում կրկին անգամ սույն մասով նախատեսված իրավախախտում կատարելն այն անձի կողմից, որը նշված խախտման համար արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում` գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հազարապատիկի չափով:
- Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ ճնշման արժեքի գերազանցումը կանխող սարքավորման բացակայությամբ կամ դրա անսարքությամբ լցավորելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Մեկ տարվա ընթացքում կրկին անգամ սույն մասով նախատեսված իրավախախտումը կատարելը այն անձի կողմից, որը նշված խախտման համար արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում` գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հազարապատիկի չափով:
«Հոդված 150.11. |
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներն առանց գազաբալոնների հավաստման նշանի կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման կամ վկայագրման հաջորդ ժամկետի նշման շահագործելը |
- Ուղևորափոխադրումներում ներգրավված սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներն առանց գազաբալոնների հավաստման նշանի կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման կամ վկայագրման հաջորդ ժամկետի նշման շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ուղևորափոխադրող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
- Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներն առանց գազաբալոնների հավաստման նշանի կամ առանց գազաբալոնների պարբերական վկայագրման կամ վկայագրման հաջորդ ժամկետի նշման շահագործելը, բացառությամբ ուղևորափոխադրումներում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների և այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»
Հոդված 2. Օրենսգրքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Սույն օրենսգրքի 150.11-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Ավտոմոբիլային տրանսպորտ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»
Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 140 թվից հետո լրացնել , 150.11 թիվը.
- 2-րդ մասի 2-րդ պարբերությունում 140-րդ թվից հետո լրացնել , 150.11-րդ թիվը:
- 2-րդ մասի 3-րդ պարբերությունում և 140-րդ բառերը փոխարինել , 140-րդ և 150.11-րդ բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 244.7 հոդվածի 1-ին մասի՝
- 95.3-րդ թվից հետո լրացնել , 150.10 թիվը.
- հոդվածով բառը փոխարինել հոդվածներով բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից 12 ամիս հետո: Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 150.11-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում հրապարակումից 36 ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.2 կետով`
«28.2. Ավտոտրանսպորտային միջոցներում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող անձանց գազաբալոնների վկայագրման հավաստման նշան տրամադրելու համար՝ |
յուրաքանչյուր կտրոնի համար բազային տուրքի 50 տոկոսի չափով: » |
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.8-րդ կետով.
«15.8. Ավտոտրանսպորտային միջոցներում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում` տարեկան |
բազային տուրքի 50- ապատիկի չափով:» |
-
Discussed
15.02.2018 - 03.03.2018
-
Type
Law
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 9938
Print