Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի`

1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 7.1-ին և 7.2-րդ կետերով․

«7․1) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի, բացառությամբ անշարժ գույքի և սույն մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ Կառավարության սահմանած դեպքերում, կարգով և ժամկետներում.

7.2) Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների քանակի վերաբերյալ տեղեկությունը.»,

2) 7-րդ մասում «և 2-րդ կետերում» բառերը փոխարինել «, 2-րդ և 7.1-ին կետերում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերում «քանակը» բառից հետո լրացնել «, ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ Կառավարության սահմանած դեպքերում, կարգով և ժամկետներում» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 381-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «ապրանքային դիրքի» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագրի» բառերով,

2) 3-րդ մասի 8-րդ կետում «ապրանքային դիրքը» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ մասում «ապրանքային դիրքի» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագրի» բառերով:

Հոդված 5.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
  2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

  • Duration

    08.07.2024 23.07.2024
  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1423

Print

Related documents / links

Suggestions

Վարդան Պետրոսյան

10.07.2024

Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, ենթադրենք, թե այս փոփոխությունները վարչական վերահսկողության նպատակով պիտանի են և անհրաժեշտ, ապա չափավորության տեսանկյունից, գտնում եմ, որ չի դիտարկվել։ Մասնավորապես` համանման բազմաթիվ փոփոխությունների հաշվառմամբ, գտնում եմ, որ վարչարարության խստացման հետ մեկտեղ անտեսվում է հարկ վճարողների նկատմամբ սահմանվող նմանատիպ պահանջների իրագործելիության հնարավորությունը, այն ռեսուրսը, որը պիտի ծախսի հարկ վճարողը, որպեսզի հարկային մարմինն իր տեղում նստած ինքնաշխատ կարպով ստուգումներ իրականացնի։ Երբևէ չնախաձեռնվեց մի նախագիծ, որը կլուծեր այն կոնկրետ խնդիրները, որոնք հարկային մարմնի և հարկ վճարողների միջև դատական վեճի առարկա հանդիսացող խնդիրները կլուծեր։ Նման վերլուծության արդյունքները կստիպեն նման նախաձեռնությունները կատարելիս, հարցերը դիտարկել ոչ միայն հարկային մարմնին հարմար, այլ հարմար նաև հարկ վճարողներին։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.