Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N754-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման
-
0 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 754-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Համաձայն ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝ հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) խառնուրդները 2025 թվականի հունվարի մեկից կհամարվեն կարգավորվող նյութեր և համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի՝ ենթակա կլինեն քվոտավերման և լիցենզավորման:
Պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանի Դաշնությունը իր ներպետական համապատասխան իրավական ակտերով ոլորտը ենթարկել է իրավակարգավորման դեռևս ՌԴ կառավարության 2022 թվականի փետրվարի 18-ի «О мерах государственного регулирования потребления и обращения веществ, разрушающих озоновый слой» N 206 որոշման և ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության 2022 թվականի մարտի 18-ի «Об утверждении порядка ежегодного расчета допустимого объема производства в Pоссийской Федерации веществ, включенных в список F перечня веществ, разрушающих озоновый слой, обращение которых подлежит государственному регулированию, утвержденного постановлением правительства Pоссийской Федерации от 18.02.2022 N 206, и ежегодного расчета объема веществ, включенных в список F перечня веществ, разрушающих озоновый слой, обращение которых подлежит государственному регулированию, утвержденного постановлением правительства Pоссийской Федерации от 18.02.2022 N 206, планируемого к ввозу в Pоссийскую Федерацию, в допустимом объеме их потребления в Pоссийской Федерации» N 197 հրամանով:
Օրենքի ընդունումից հետո Հայաստանի վարչապետի կողմից 2024 թվականի փետրվարի 14-ին ընդունվել է «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 136-Ա որոշումը, ըստ որի՝ 2024 թվականի օգոստոսի 3-րդ տանսօրյակում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագիծը մշակվել է ի կատարումն 2024 թվականի փետրվարի 14-ին «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-ն Հայաստանի Հանրապետության Օրենքի և միջազգային ոլորտային իրավական համապատասխան փաստաթղթերի («Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության և վերջինիս Կիգալիի փոփոխության):
2024 թվականի փետրվարի 14-ին «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-ն Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՀՖԱ հանդիսացող խառնուրդների քվոտավորման և լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Վերը նշվածով պայմանավորված՝ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կատարել լրացում հավելվածի աղյուսակում, որպեսզի «Հիդրոֆտորածխածիններ» բաժնը ներառի նաև խառնուրդները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N754-Ն որոշման հավելվածում ավելացվում են ՀՖԱ խառնուրդները, որպեսզի ապահովվի գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների ներդաշնակությունը և իրավակարգավորումների արդյունավետությունը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N754-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N754-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից (4.10-րդ մասի առաջնահերթ ուղղություններ՝ 11-րդ և 19-րդ պարբերություններ)
- մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը,
- շրջակա միջավայրի կառավարման ոլորտում գործող միջազգային կառույցների հետ շարունակական համագործակցությունը, նոր նախաձեռնություններին մասնակցությունը։
-
Discussed
03.07.2024 - 18.07.2024
-
Type
Decision
-
Area
State revenue, Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 1329
Print