Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող շարժական գույքի հետ վերցնելու և այլ  Մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործընթացն օպերատիվ իրականացնելու, շարժական գույքի շրջանառությունն օպերատիվ, հնարավորինս կարճ ժամկետում և առանց վարչարարական քաշքշուկների իրականացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև նպատակ ունի շարժական գույքի շրջանառությունն օպերատիվ հնարավորինս կարճ ժամկետում ապահովելու ճանապարհով բարձրացնել  պետական սեփականություն համարվող շարժական գույքի կառավարման արդյունավետությունը, հնարավորինս կրճատել այդ բնագավառում ՀՀ կառավարության որոշումների քանակը։

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման համաձայն կանոնակարգվում են պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին (այսուհետ՝ մարմիններ) հանձնված յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն համարվող շարժական գույքը, հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր մարմնի մասով հետ վերցվող շարժական գույքերի հաշվեկշռային արժեքների հանրագումարը չի կարող գերազանցել 20 մլն դրամը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս արդիական է նմանատիպ որոշումների ընդունումը, հատկապես տրանսպորտային միջոցների շրջանառության վերաբերյալ, անհրաժեշտություն է առաջացել գումարային սահմանաչափը ավելացնել ՀՀ կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնելու նպատակով, միաժամանակ հանվել է մարմինի համաձայնության դրույթը, եթե առկա է համապատասխան հանձնարարական ՀՀ կառավարության կողմից։

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրականացվող գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ՀՀ կառավարության որոշումների թվաքանակը կրճատելու և այն ավելի օպերատիվ և հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ավելի արդյունավետ կազմակերպել  շարժական գույքի շրջանառության գործընթացը, այլ նաև լուծել շարժական գույքի արդյունավետ օգտագործման խնդիրը, քանի որ գործընթացում առկա են դեպքեր, երբ օգտագործող մարմինը տվյալ գույքը օգտագործում է ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, իսկ միևնույն ժամանակ այլ մարմինը խիստ կարիք ունի նման գույքի։ Արդյունքում  այդ խնդիրները օպերատիվ ձևով և հնարավոր կարճ ժամկետում իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ և ավելացնել արժեքային սահմանները։ Ընդ որում հետ վերցվող տրանսպորտային  միջոցների նկատմամբ արժեքային սահմանափակումները սահմանվել են` ելնելով գույքը հետ վերցնելու և հանձնելու կամ ամրացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների քանակը հնարավորինս կրճատելու պայմանից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի Մարմիններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործառույթը

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

 

  • Discussed

    02.07.2024 - 18.07.2024

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 963

Print