Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1864-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» որոշմամբ, ըստ էության,  սահմանվել են  փորձաքննությունների արժեքներն ըստ փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների` ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության համար։ Որոշման 3-րդ կետով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել է Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կիրառել դրանով սահմանված կարգավորումները:

Առաջարկվում է, նոր խմբագրությամբ շարադրել Որոշման 3-րդ կետը, դրանում ներառել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ որպես «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորված մարմնի ղեկավարի:

Որոշման նշված կետում փոփոխության կատարմամբ դրանով սահմանված կարգավորումները կտարածվեն նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վրա, ինչն իր հերթին հնարավորություն կտա հաշվարկելու դատական փորձաքննությունների մատուցման ծառայությունների դիմաց համարժեք պետական բյուջեով հատկացման ենթակա  ծախսերը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։ 

  • Discussed

    02.07.2024 - 17.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1168

Print