Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Օրենքով և Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կանոնակարգված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքին առնչվող հարաբերությունները։
Մասնավորապես, Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ կենսափոշակի իրավունք ունի առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում։ Ընդ որում, նույն հոդվածի 4-րդ մասով հանրային պաշտոն է համարվում նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնը։
Որոշման N 2 հավելված 12-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական ստաժում հաշվառվում է անձի համար կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված լինելու դեպքում։
Որոշման N 7 հավելվածով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաշվառվում է նախարարի պաշտոն զբավեցնելու ժամանակահատվածում (5-րդ տող), իսկ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար կիրառվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախարարի պաշտոն զբաղեցրած անձի համար սահմանված գործակիցը։
Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակի չափը Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջի հաշվառմամբ 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հաշվարկելու համար անհրաժեշտ են լրացուցիչ կարգավորումներ, մասնավորպես՝ տվյալ դեպքում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարը հաշվարկելու համար։
Որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև Որոշման N 7 հավելվածի վերնագիրը։ Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, ստաժի մեկ տարվա արժեքը և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12.1-ին կետերում նշված մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշումը։
- Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է՝
- Որոշման N 7 հավելվածի վերնագիրը համապատասպանեցնել Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասին,
- հստակեցնել Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասիհիման վրա Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկը`
1) «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում Որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցրած անձի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված համապատասխան գործակիցը․
2) հավելավճարի չափը հաշվարկվում է դատավորի (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի) պաշտոնում աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար պաշտոնային դրույքաչափի 2 տոկոսի չափով։ Հավելավճարի գումարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը։»։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կստակեցվի կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
- Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
01.07.2024 - 17.07.2024
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 998
Print