ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
7 - Agree
-
1 - Disagree
- 2021 թվականի մայիսի 13-ին ՀՀ կառավարության 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են նախադպրոցական կրթական համալիր ծրագրերը (այսուհետ՝ ծրագրեր)՝ տարիքային բոլոր խմբերի համար:
Ծրագրերի աստիճանական ներդրումը հանրապետության համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում և ուղեկցվել է հաստատությունների մանկավարժական համակազմերի համար «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներով:
Հանրապետությունում գործող բոլոր հաստատություններում «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ամբողջական ներդրումը նախատեսվում է 2025-2026 ուսումնական տարում:
Գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար Երևան քաղաքում և մարզերում մենթորական հաստատությունների ձևավորման անհրաժեշտություն է առաջացել:
- Չնայած պետության կողմից որդեգրված՝ մանկավարժական աշխատանքի գրավչության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, առկա են դաստիարակների թափուր հաստիքներ:
- 2022-2023 ուսումնական տարվանից սկսած պետական բյուջեի միջոցների հաշվին հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների համար կազմակերպվում են մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված պարտադիր վերապատրասման դասընթացներ: Դաստիարակների օգնականների համար, սակայն, ովքեր իրենց պաշտոնի նկարագրի համաձայն աջակցում են դաստիարակներին կրթական ծրագրերին համապատասխան սաների առօրյայի կազմակերպման, սաների համար ուսումնական նյութերի պատրաստման գործընթացում, վերապատրաստման դասընթացներ նախատեսված չեն:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներին ուղղված իրավական հիմքերի ստեղծում:
-
Discussed
01.07.2024 - 16.07.2024
-
Type
Law
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2379
Print