Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N2344-Ն որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ի լրումն թվով 7 միջոցառումների՝ փորձարարական կարգով ևս թվով 17 միջոցառումների փոխհատուցումն սկսվեց իրականացվել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Փոփոխության արդյունքում վերացավ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարների ամսական համամասնությունների հետ, վերացավ պարբերաբար իրականացվող բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը: Ներկայումս սահմանված կարգով հերթագրումները իրականացվում են միայն ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի «Վերականգնողական բժշկական օգնություն մինչև 18 տարեկան անձանց» ու «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ մինչև 18 տարեկան անձանց»  ենթամիջոցառումների մասով:

         Թվով 17 միջոցառումների շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 36,5 մլրդ ՀՀ դրամ, կամ տվյալ տարեկան հատկացված ֆինանսական միջոցների 48,1 %-ը: Ըստ կանխատեսումների 2024 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված հերթագրման ցուցանիշները /տվյալ ժամանակահատվածի համար հատկացված ֆինանսական միջոցների 30%-ի չափով/ չեն գերակատարվի, իսկ երկրորդ կիսամյակի համար հերթագրման անցման ցուցանիշների գնահատում իրականացվում է ամենամսյա կտրվածքով՝ եթե հաշվետու ամսվա վերջի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը գերազանցում է տվյալ եռամսյակի համար հատկացված միջոցները 1/3-ի չափով (առաջանցիկ կատարողականը առավելագույնը մեկ ամսվա չափով): Հերթագրման ոչ ենթակա ծառայությունների աճը մեծամասամբ պայմանավորված է դիմելիության աճով՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմամբ, ինչպես նաև Արցախից տարհանված բնակչությանը մատուցված ծառայությունների աճով:

         Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների շրջանակներում փորձարարական կարգով պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով իրականացվող աշխատանքները երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

  • Discussed

    01.07.2024 - 16.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1710

Print