«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
7 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ ___________ 2024 թվականի N _____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին N 1174-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները․
1) հավելվածի 11-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2) օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով պահեստազորայինին ծանուցում է վարժական հավաքի անցկացման վայր ուղարկելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 1 ձևի..
2) հավելվածի 13-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթացի շրջանակներում զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնազն եռամսյա ժամկետում իրականացնում են զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով պահեստազորայինների ծանուցումը՝ համաձայն N 1.1 ձևի՝ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նախատեսված վարժական հավաքին կանչվելու ոչ ենթակա հանգամանքներն ու պայմանները (այսուհետ՝ զինվորական հաշվառման տվյալներ) և առողջական վիճակը հստակեցնելու միջոցով վարժական հավաքին պահեստազորայինի մասնակցությունն ապահովելու նպատակով:.
3) հավելվածի 30-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
30. Զինվորական կոմիսարիատներն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով պահեստազորայիններին ծանուցում են զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր մեկնելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 3 ձևի, և զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայիններն անցկացվող միջոցառման վայր ուղարկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով ու միջոցներով: Հայտարարվող զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական կոմիսարիատը սույն կետով սահմանված կարգով պահեստազորայինին ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 3.1 ձևի՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու միջոցով զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին պահեստազորայինի մասնակցությունն ապահովելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
ք. Երևան 2024թ.
-
Discussed
01.07.2024 - 16.07.2024
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 1168
Print