Under development
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման |
||
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» N 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 57-րդ կետով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ` հիմք ընդունելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ և 159-րդ հոդվածների պահանջները: Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 17-ի N 02/16.10/11549-17 հանձնարարականի, անհրաժեշտ է մշակել, սահմանված կարգով շրջանառել և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքներում` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր արձակելու լիազորություններին և հիշյալ ակտերին առնչվող այլ կարգավորումներին վերաբերող՝ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես, 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն` պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է արհեստակցական կազմակերպության մասնակցության (անդամակցության) արգելք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամների համար: Հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի դրույթը, փրկարարական ծառայողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը գործատուի և (կամ) երրորդ անձի մոտ ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է օրենքով ամրագրել փրկարարական ծառայողների՝ օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից հիմնադրած արհեստակցական կազմակերպությանը՝ որպես հասարակական ազատ կամքի դրսևորումով մասնակցելու (անդամակցելու) իրավունքը: Նախագծով հստակեցվում է փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման կարգն ու պայմանները: Հետևաբար, ներկայացվող Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ա որոշման ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 17-ի N 02/16.10/11549-17 հանձնարարականի պահանջներից և պայմանավորված է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա իրավակարգավորումները 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, հարկ է նաև հավելել, որ Նախագծի մշակման ընթացքում հաշվի առնվել նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձնահատկությունները: |
|
2. |
Առաջարկվող կարգավորման բնույթը (առաջարկվող լուծումները) և նպատակը |
|
|
Ներկայացվող Նախագծով առաջարկվում է` հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 159-րդ հոդվածի նորմը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող փրկարար ծառայությանը տալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ. հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի նորմը՝ օրենքով ամրագրել փրկարարական ծառայողների՝ արհեստակցական կազմակերպություն հիմնադրելու և ազատ կամքի դրսևորումով դրան մասնակցելու (անդամակցելու) իրավունքը: |
|
3. |
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
Նախագիծը մշակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: |
|
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ա որոշման ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 17-ի N 02/16.10/11549-17 հանձնարարականի պահանջների կատարումը և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իրավակարգավորումներին համապատասխանեցնելու սահմանադրական պահանջը: |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
||
|
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ` - Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն որոշման մեջ. - Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 259-Ն որոշման մեջ. - Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների թիվը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ն որոշման մեջ. - Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ: |
|
|
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա-տասխանությունը – համապատասխանում է ստանձնած պարտավորություններին: |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության |
||
|
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ Փրկարար ծառայությունը, որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին, չի ունենալու աշխատակազմ և ֆինանսական գործունեության իրավասություն (օրենքով, այլ իրավական ակտերով Փրկարար ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը): |
|
-
Discussed
14.02.2018 - 11.03.2018
-
Type
Law
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Public discussion
08.02.2018 17:52
ք երևան, Ա. Միկոյան 109/8
Views 9213
Print