Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի <<Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու մասին>> N843-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից և դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օդանավակայաններից ուղևորների կողմից զենքի փոխադրման աշխատանքների կանոնակարգման անհրաժեշտությունով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

             Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի <<Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու մասին>> N843-Ն որոշումը ամբողջովին համապատասխանում էր ԻԿԱՕ <<Անվտանգության>> թիվ 17 լրացումներին ու փոփոխություներին և Եվրոմիության <<Անվտանգության կանոնակարգեր>> Դոկ.30 փաստաթղթի պահանջներին: Սակայն Եվրասիական տնտեսական միության անդամակցելուց հետո ԵՏՄ երկրներ ուղևորների կողմից արտահանվող և ԵՏՄ երկրներից նեկրվող զենքերը մաքսային ձևակերպում չեն ստանում և օդանավով զենքի փոխադրման աշխատանքների կանոնակարգման կարիք է առաջացել:  

 

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

             Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը ԻԿԱՕ և ԵԿԱԿ չափորոշիչներին, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին: Այդ նպատակով ԻԿԱՕ և ԵԿԱԿ կողմից նոր ընդունված չափորոշիչները և միջազգային այլ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները ներառվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերում և դրանք կիռավել են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում՝ ապահովելով ավիացիոն անվտանգության աշխատանքների  անհրաժեշտ մակարդակ:

 

4.Կարգավորման նպատակը, բնույթը

 Վերը նշված լրացումների և փոփոխություների ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից և դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օդանավակայաններից ուղևորների կողմից զենքի փոխադրման աշխատանքները:

 

  1. Ակնկալվող արդյունքը

           Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից և դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օդանավակայաններից ուղևորների կողմից զենքի փոխադրման աշխատանքները և օդանավով զենքի փոխադրման դեպքերում ուղևորների սպասարկում իրականացնող ծառայությունների գործառույթները, ինչպես նաև այն կնպաստի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:

Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում մշակվել է ներկայացված նախագիծը:

 

 Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետ                                                               Սերգեյ Ավետիսյան                                                                               

 

  • Discussed

    24.02.2017 - 08.01.2018

  • Type

    Decision

  • Area

    Aviation

  • Ministry

    Civil Aviation Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11495

Print