Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին»  համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետով, «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 11.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի N 485-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետը ․

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ

       1․   Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն,                        թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն                                իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման և ռեեստրում                    հաշվառման կանգնելու կարգը՝ համաձայն հավելվածի։

  1.  Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազորված ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը։
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին՝ սույն հրամանը ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն հրամանով հաստատված կարգի, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին»  համաձայնագրին վերաբերող Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի, ինչպես նաև՝ Ռեեստրի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում տեղադրման միջոցով:
  3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին։
  4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

                        ՆԱԽԱՐԱՐ                                                                                       ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

 

Հավելված

ՀՀ  Էկոնոմիկայի նախարարի

___  _______2024թ. N_____-L հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման և ռեեստրում հաշվառման կանգնելու հետ կապված հարաբերությունները։
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ Անձ) ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր), բացառությամբ՝

1) վարկային կազմակերպությունների և բանկերի.

2) կազմակերպությունների, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են թանկարժեք մետաղների քիմիական միացություններ անալիզի համար.

3) կազմակերպությունների, որոնք զբաղվում են թանկարժեք մետաղների քիմիական միացություններ պարունակող դեղագործական, օծանելիքի և (կամ) կոսմետիկ արտադրանքի պատրաստի ձևերի առքուվաճառքով և (կամ) օգտագործմամբ.

4) ուսումնական կազմակերպությունների, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են թանկարժեք մետաղների քիմիական միացություններ ուսումնական գործընթացներ իրականացնելիս.

5) կազմակերպությունների, որոնք զբաղվում են արծաթ պարունակող լուսանկարչական թիթեղների, լուսանկարչական և (կամ) ֆիլմերի, լուսանկարչական թղթի և այլ լուսազգայուն լուսանկարչական նյութերի առքուվաճառքով և (կամ) օգտագործմամբ.

6) կազմակերպությունների, որոնք զբաղվում են թանկարժեք մետաղներ պարունակող ներկերի և (կամ) լաքերի արտադրանքի առքուվաճառքով և (կամ) օգտագործմամբ.

7) բժշկական կազմակերպությունների, որոնք զբաղվում են թանկարժեք մետաղներից թելերով ամրացմամբ, իմպլանտների, արհեստական ​​ատամների, ատամնաշարերի, պրոթեզային սարքերի տեղադրմամբ, ինչպես նաև՝ ատամնաբուժական ցեմենտների և թանկարժեք մետաղներ պարունակող կամ դրանցից պատրաստված ատամնաբուժական այլ լցոնման նյութերի օգտագործմամբ.

8) կազմակերպությունների, որոնք զբաղվում են թանկարժեք մետաղներ պարունակող մեքենաների և սարքավորումների, գործիքների, էլեկտրոնային սարքերի, դրանց բաղադրիչների  օգտագործմամբ.

9) կազմակերպությունների, որոնք օգտագործում են թանկարժեք մետաղներ պարունակող քիմիական միացություններ, համաձուլվածքներ, զոդանյութեր մեքենաների և սարքավորումների, գործիքների, էլեկտրոնային սարքավորումների, բալաստների և ավտոմատացման սարքերի, էլեկտրական սարքերի վերանորոգման համար.

10) կազմակերպությունների, որոնք գնում և վաճառում և (կամ) իրենց գործունեության մեջ օգտագործում են բնական ադամանդներ պարունակող արդյունաբերական և (կամ) տեխնիկական նպատակներով գործիքներ և (կամ) արտադրանք.

11) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի.

12) պետական ​​մարմինների.

13) թանկարժեք մետաղներով պատված ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի առևտրով զբաղվողների:

 

  1. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

  1. Ռեեստրի վարումը, այդ թվում՝ Ռեեստրում փոփոխությունների կատարումը, Ռեեստրում հաշվառման կանգնեցնելու և հաշվառումից հանելու ընթացակարգերի ապահովումը իրականացնում է սույն հրամանի 2-րդ կետով սահմանված լիազորված ստորաբաժանումը։
  2. Ռեեստրում Անձի հաշվառման կամ հաշվառումից հանման օր է համարվում ռեեստրում համապատասխան գրանցում կատարելու օրը։
  3. Ռեեստրում հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Լիազոր մարմին) լիցենզավորման և թույլտվությունների վարչության կողմից էլեկտրոնային և թղթային ձևաչափով Ռեեստր վարելու միջոցով:
  4. Ռեեստրում հաշվառման կանգնելու համար Անձը պետք է բավարարի նաև հետևյալ պահանջներին՝
  • Անձի նկատմամբ հարուցված չէ սնանկության վարույթ․
  • իրավաբանական անձը չի գտնվում լուծարման գործընթացում։

 

  1. ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Ռեեստրում հաշվառման կանգնելու համար Անձը պետք է Լիազոր մարմին ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում համաձայն N 1 Ձևի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վկայականի պատճենը.

3) իրավաբանական անձի դեպքում՝ գրավոր հայտարարություն իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ, որ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված չէ սնանկության վարույթ և (կամ) չի գտնվում լուծարման գործընթացում.

4) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ գրավոր հայտարարություն անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ, որ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված չէ սնանկության վարույթ և (կամ) չի հանվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հաշվառումից։

  1. Ռեեստրում հաշվառման կանգնելու համար Անձը Լիազոր մարմին է ներկայացնում Կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան վավերացված էլեկտրոնային ստորագրությամբ: Դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկելու դեպքում դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են փաստաթղթերի սկանավորված էլեկտրոնային պատճենների տեսքով:
  2. Լիազոր մարմինը մուտքագրում է Կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ։
  3. Լիազոր մարմնի լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը՝ Կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը, ինչպես նաև Անձի համապատասխանությունը Կարգով սահմանված պահանջներին։

10․ Փաստաթղթերի ամբողջականության ու Կարգով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում Լիազոր մարմնի լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը Անձին հաշվառման է կանգնեցնում Ռեեստրում և 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պաշտոնական գրությամբ կամ էլեկտրանային փոստի միջոցով ծանուցում է Անձին։

11․ Անձի ներկայացրած փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու դեպքում Լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Անձին:

12․ Կարգի 11-րդ կետով սահմանված տեղեկացումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Անձը պետք է վերացնի թերությունները և փաստաթղթերը ներկայացնի Լիազոր մարմին: Տվյալ դեպքում, Ռեեստրում հաշվառման գործընթացի սկզբնաժամկետ է հանդիսանում թերությունները վերացրած փաստաթղթերը Լիազոր մարմին ներկայացնելու օրը։

13․ Ռեեստրում հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝

  • Անձը չի համապատասխանում Կարգի 5-րդ կետով սահմանված պահանջներին.
  • Թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետում Անձը չի ներկայացնում թերությունները վերացրած փաստաթղթեր կամ ներկայացնում է թերություններով:
  1. Դիմումը մերժելու դեպքում Լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Անձին:
  2. ՌԵԵՍՏՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
  3. Անձը Ռեեստրի հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերից մեկով՝
  • Անձը դադարել է բավարարել Կարգի 5-րդ կետով սահմանված պահանջներին.
  • Անձի հիմնադիր փաստաթղթերում կատարված են փոփոխություններ (իրավաբանական անձի դեպքում անվանման կամ գտնվելու վայրի, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրային տվյալներում) և Անձի կողմից Կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը Լիազոր մարմնին չի տրամադրվել.
  • Անձի դիմումի հիման վրա, երբ Անձի կողմից դադարեցվել է գործունեությունը։
  1. Անձը Ռեեստրից հանվում է համապատասխան գրառում կատարելու միջոցով և 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Անձին՝ նշելով Անձին Ռեեստրից հանելու հիմքը:
  2. Անձին Ռեեստրից հանելը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
  3. ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  4. Անձը պարտավոր է Ռեեստրում հաշվառման կանգնելու համար ներկայացված փաստաթղթերի փոփոխության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնել Լիազոր մարմնին և տրամադրել փոփոխված փաստաթղթերը՝Ռեեստրում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով։

 

  1. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԼԵԶՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
  2. Ռեեստրը վարվում է հայերենով և ռուսերենով համաձայն N 2 Ձևի։
  3. Ռեեստրի հասանելիությունն ապահովվում է Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջի միջոցով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

(Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

  ՀՎՀՀ    ___________________

 

(Իրավաբանական անձի գործունեության իրականացման հասցեն կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն)

 

____________________________________________________________________________________________________

(Իրավաբանական անձի գրանցման հասցեն կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրի հասցեն)

Հեռախոս_________________________________________________________

Էլեկտրոնային փոստ_______________________________________________

Այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)________________________________________________ ______________________________________________________________________________________________

 

Դիմում

Խնդրում եմ հաշվառել Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրում։

Կից ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման և ռեեստրում հաշվառման կանգնելու համար սահմանված փաստաթղթերը և հաստատում եմ սույն դիմումին կից ներկայացված տեղեկատվության հավաստիությունը, ինչպես նաև գիտակցում և կրում եմ դրա համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

Համաձայն եմ իմ կողմից ներկայացրած տեղեկատվությունը «Ինտերնետ» տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցում Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում զետեղված Ռեեստրում տեղադրմանը։  

Դիմող` (իրավաբանական անձի ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր)

 

--------------------------------------------------------------------------------------------

     (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

---------------------------------------------------

           (ամիս, ամսաթիվ, տարի)

 

 

 

Ձև N 2

 

ՌԵԵՍՏՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

Հ/հ

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

Գտնվելու վայրը (իրավաբանական անձի գրանցման և գործունեության հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ բնակության և հաշվառման վայրի հասցեն)

Տնտեսական գործունեության իրականացման տեսակը (տեսակները)

ՀՎՀՀ

Ղեկավարի անուն, ազգանունը

Կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ.փոստ),

Հաշվառման կանգնելու օրը, ամիսը, տարին

Հաշվառումից հանման օրը, ամիսը, տարին

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

РЕЕСТР

УЧЕТА ЮРИДИЧЕСКИХ ЛИЦ И ИНДИВИДУАЛЬНЫХ ПРЕДПРИНИМАТЕЛЕЙ, ОСУЩЕСТВЛЯЮЩИХ ПРОИЗВОДСТВО ДРАГОЦЕННЫХ МЕТАЛЛОВ, ОБРАБОТКУ ДРАГОЦЕННЫХ КАМНЕЙ, ОБРАЩЕНИЕ ДРАГОЦЕННЫХ МЕТАЛЛОВ И ДРАГОЦЕННЫХ КАМНЕЙ НА ТЕРРИТОРИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

Հ/հ

Название юридического лица или частного предпринимателя

Место нахождения (адрес регистрации и деятельности юридического лица, адрес проживания и регистрации индивидуального предпринимателя)

Вид (виды) экономической деятельности

ИНН юридического лица или индивидуального предпринимателя

 

Фамилия и имя руководителя

Контактные данные (телефон, эл.почта)

Дата становления на учет (день, месяц год)

Дата снятия с учета (день, месяц год)

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    26.06.2024 - 11.07.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1171

Print