Add to favourites

Under development

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացված կամ կազմված լինելու դեպքում պահվում են թղթային և էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ներկայաված և կազմված բոլոր փաստաթղթերը՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում:»։

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «բանկը,» բառից հետո լրացնել «սույն Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով» բառերը։

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում․

  1. 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
  2. «8․ Դիմողի ինքնությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա և համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվում է նրա ներկայությունը։ Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը տեսաներածվում և մուտքագրվում են պետական գրանցման էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստում է ներկայացված փաստաթղթերի և տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերում հավասար իրավաբանական ուժ ներկայացված փաստաթղթերի հետ, այնուհետև դիմողին են վերադարձվում վերջինիս կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվում է համակարգի կողմից ձևավորված շտրիխ կոդ պարունակող քաղվածք, որում նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը։»,
  3. լրացնել նոր 8.1.-ին մասով հետևյալ բովանդակությամբ․
  4. «8.1. Պետական գրանցման էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, մուտքագրման, տեխնիկակական միջոցներով դիմումատուի լուսանկարման և դրա մշակման կարգը, ինչպես նաև դիմողին տրամադրվող շտրիխ կոդ պարունակող քաղվածքի ձևաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:»,
  5. 9-րդ մասում «ներկայացված» բառից հետո լրացնել «և տեսաներածված» բառերը։

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
  2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

 

 

Հանրապետության նախագահ                                                                                                                                                                                                                                       Վ․Խաչատուրյան

ՀՕ- -Ն

Երևան 2024 թ․- -

  • Discussed

    27.06.2024 - 13.07.2024

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Public discussion

27.06.2024 10:00

7 Arshakunyats ave., 0023, Yerevan, info@cadastre.am

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1225

Print