Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախաձեռնվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից՝ իրավական պայաններ ստեղծելու՝ ԵԱՏՄ տարածքից դուրս և ԵԱՏՄ տարածքում չարտադրվող (կամ ոչ բավարար քանակով արտադրվող, կամ պահանջվող տեխնիկական չափորոշիչներով չարտադրվող) երրորդ երկրներից ներմուծվող միկրոավտոբուսները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։

11 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն Կառավարության որդեգրած քաղաքականության, ինչը արտացոլված է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում, միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումների որակի բարձրացումը իրականացվում է երթուղիների օպտիմալացման և մրցութային գործընթացով սպասարկման իրավունքի տրամադրման պայմանների փոփոխությամբ, այն է՝ նախկինում 1 երթուղի – 1 սպասարկող օպերատոր սկզբունքից անցում կատարելով մեկ տարածաշրջանի կամ մարզի երթուղիներ – 1 սպասարկող օպերատոր սկզբունքին, այսպիսով ձևավորելով միասնական երթուղային ցանցը ՀՀ ողջ տարածքում։ Արդյունքում՝ նոր սկզբունքով ձևավորվող համակարգերում անհրաժեշտ է իրականացնել մի քանի անգամ ավել ներդրում, քանի որ մրցույթի դրվող երթուղիների քանակի ավելացման արդյունքում ավելանում է ներդրման չափը։ Միաժամանակ միջմարզային, ներմարզային և խոշորացված համայնքներում բնակավայրերի միջև իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումներում գերակշիռ մաս են կազմում միկրոավտոբուսներով փոխադրումները։ Միկրոավտոբուսների թվաքանակի գերակշռումը ավտոբուսների քանակի նկատմամբ վերընշված երթուղիներում գլխավորապես  պայմանավորված է առկա ուղևորահոսքով և երթուղային ցանցը կազմակերպող լիազոր մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրություններով՝ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1048-Ն որոշման պահանջներին համապատասխան։

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 Քանի որ ԵԱՏՄ տարածքում որոշ դեպքերում արտադրվող միկրոավտոբուսները կարող են չբավարարել սպասարկող օպերատորների կողմից ներկայացվող պահանջներին և անհրաժեշտություն առաջանա ներկրել ԵԱՏՄ տարածքից դուրս արտադրվող միկրոավտոբուսներ, ապա սա կհանգեցնի լրացուցիչ ֆինանսական բեռի սպասարկող օպերատորների համար։

Հաշվի առնելով վերագրյալը՝ նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող օպերատորներին օգտվել մաքսատուրքից ազատվելու արտոնությունից՝ վերջիններիս կողմից ԵԱՏՄ տարածքից դուրս արտադրվող և սպասարկող օպերատորների կողմից ներկայացվող չափորոշիչներով ԵԱՏՄ տարածքում բացակայող միկրոավտոբուսների ներմուծման դեպքում։

 2.Կարգավորման առարկան  

Որոշման նախագծով առաջարկվում է խթանել երրորդ երկրներից ներկրվող և կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների թարմացման գործընթացը՝ հնարավորություն ընձեռնելով անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին ներկրել նոր արտադրության ավտոտրանսպորտային միջոցներ։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում հնարավոր կլինի խթանել կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավված տրանսպորտային պարկի թարմացումը, ինչը կբարձրացնի այս ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, կնպաստի նոր, էկոլոգիական ավելի բարձր ստանդարտներին համապատասխանող և անվտանգություն ժամանակակից պահանջներին բավարարող միկրոավտոբուսների պարկերի թարմացմանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

          Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։

          Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 16-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի 37․1-րդ կետից։

 

  • Discussed

    24.06.2024 - 10.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 604

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

01.07.2024

Անիմաստ է որևէ առաջարկություն ներկայացնելը։ Սույն հարթակը նվազագույնը տրանսպորտի մասով չի ծառայում իր նպատակին, մասնավորապես ներկայացվում են անհեթեթ, ոչ հիմնավորված նախագծեր իսկ դրանց վերաբերյալ կատարված մասնագիտական փորձաքննությունը և ներկայացված դիրքորոշումը մնում են անպատասխան կամ թերի և առաջարկությանը չհամապատասխանող հիմնավորմամբ չընդունված, ինչը պայմանավորված է նախագիծը մշակողների տրանսպորտի բնագավառում տարրական գիտելիքների, մասնագիտական ունակությունների և համապատասխան կրթության բացակայությամբ։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.06.2024

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Համակարգային կոռուպցիայի հերթկան դրսևորումը:

See more