Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1519-ն որոշմամբ /այսուհետ Որոշում/ սահմանվել են որպես ժամանակավոր պահպանման պահեստներ և մաքսային պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջները, դրանց հիմնման և գործունեության կարգը, ժամանակավոր պահպանման այլ վայրերին ներկայացվող պահանջները, օրենքով նախատեսված պահանջների պահպանումը հավաստող լիազոր մարմինները և մաքսային մարմիններին փաստաթղթերի ներկայացման պարբերականությունը` մասնավորապես Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետով ժամանակավոր պահպանման պահեստների համար սահմանված է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովման պահանջ, սակայն հստակեցված չէ ինտերնետային կապի չափորոշիչները:

Ներկայումս որոշ ժամանակավոր պահպանության պահեստներում՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու նպատակով մաքսային էլեկտրոնային կառավարման համակարգերին նրանց ինտերնետ հասանելիության տրամադրումը իրականացվում է VPN ինտերնետային միացմամբ։ Արդյունքում ժամանակավոր պահպանության պահեստների տարածքներում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց աշխատանքային գործառույթների իրականացման համար օգտագործվող և  ՀՀ ՊԵԿ ներքին ցանցից դուրս գտնվող համակարգիչներում գեներացվում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարաններում և համակարգերում առկա դասակարգված տեղեկատվություն։ Միաժամանակ վերոնշյալ համակարգիչների և տվյալ ցանցի անվտանգության կառավարման քաղաքականությունը չի համապատասխանում ISO/IEC 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտին, մասնավորապես՝ ներկա պայմաններում հնարավոր չէ իրականացնել լիարժեք ցանցային անվտանգություն և պաշտպանություն վնասաբեր և շարժական կոդերից, վերահսկելի չէ կրիչների անվտանգ օգտագործումը, ուստի առկա է դասակարգված տեղեկատվության արտահոսքի ռիսկ։

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 07.09.2023թ. թիվ 1519-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետում, որպես լրացում ներառել հետևյալը․ «Մասնավորապես, տեղեկատվական անվտանգությունից ելնելով ինտերնետային կապուղին պետք է տրամադրվի առանձնացված VLAN ID-ով և առնվազն 80 մբ/վրկ թողունակությամբ։»

 

         3Ակնկալվող արդյունքը

Ժամանակավոր պահպանության պահեստների տարածքներում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց աշխատանքային գործառույթների իրականացման համար օգտագործվող և  ՀՀ ՊԵԿ ներքին ցանցից դուրս գտնվող համակարգիչները հնարավոր է դառնում  ներառել ՀՀ ՊԵԿ ներքին ցանցի մեջ և իրականացնել համապատասխանեցում ISO/IEC 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտին։

 

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  1. 6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

  1. 7. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Discussed

    24.06.2024 - 10.07.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1209

Print