Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բջջային կապի օպերատորների (այսուհետ՝ Օպերատորներ) կողմից բջջային կապի բազային կայանների աշտարակների (այսուհետ՝ Կապի աշտարակներ) և այլ տեխնիկական միջոցների տեղադրման համար սահմանված կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրման ընթացակարգը պարզեցնելու պահանջով՝ հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 12-ի N8 14-Ն որոշումներով և ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով  հաստատված պահանջները:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կապի աշտարակները, որոնք ունեն ոչ բարդ կոնստրուկտիվ համակարգ Օպերատորների կողմից կառուցապատման նպատակով թույլտվությունների ստացման համար ներկայացվում են նույն նախագծային փաստաթղթերը, որոնք ամեն անգամ հաստատվում և համաձայնեցվում են՝ սահմանելով չհիմնավորված ու երկարաձգվող  ժամկետներ:

Ըստ օպերատորների՝ հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտի արագ զարգացումը, ակնհայտ է, որ նման պայմաններում բջջային ցանցի պլանավորումն ու արդիականացումը անհնար է դառնում։

Վերը նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ առկա են նաև Կոմիտեին ուղղված մի շարք հանձնարարականներ՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 02/05.7/44955-2023, ՀՀ վարչապետի 2024 թվականի փետրվարի 7-ի N 02/05.7/4403-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 7-ի N 02/05.31/8564-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի ապրիլի 29-ի N 02/05.7/14377-2024  և այլն:

Կապի աշտարակների կառուցման/տեղադրման ընթացակարգը պարզեցնելու  առնչությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Յուքոմ ՓԲ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

3. Առաջակվող լուծումները

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ  սահմանվում են  դրույթներ, որոնք վերաբերում են կառուցապատող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատվիրատվությամբ մշակվող բազմակի կիրառման օրինակելի նախագծերի կիրարկման ապահովման խնդիրներին և դրա շրջանակներում նախատեսվող ընթացակարգերին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանով հաստատվում  է օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը, որն ապահովում է նախագծերի բազմակի օգտագործման կիրարկումը:

Միաժամանակ, ելնելով Կապի աշտարակների նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, անհրաժեշտ է հաշվի առնել խնդրի կարգավորման շրջանակը, որը  ներառում է.

- օբյեկտների ռիսկայնության աստիճանը, որը դասակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ  հաստատված կարգով:

- շրջակա միջավայր և դրան հարակից տարածքներ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող ռադիոլոկացիոն, ռադիոհաղորդիչ, հեռուստատեսային, ռադիոռելեային, արբանյակային, կապի երկրային կայանների (ՀՌՏԿ` հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), (բացառությամբ շարժականներից), արևային էլեկտրակայանների՝ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող այլ օբյեկտների տեղակայումը և շահագործումը թույլատրվում է միայն օբյեկտների սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների հաշվարկային նախագծի և դրա վերաբերյալ առողջապահության ոլորտի լիազորված պետական մարմնի եզրակացության առկայության պայմաններում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N933-Ն հրամանով հաստատված ՍՆ N2.1.8-010-06 սանիտարական կանոնների և նորմերի: Եզրակացության տրամադրման ժամկետները սահմանվում է ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 5353-Լ հրամանով:

- պարզեցված ընթացակարգը կիրառվում է, եթե այն չի հակասում <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> օրենքի դրույթներին՝ համաձայն ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի <Պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրութային փաստաթղթերում չներառված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները հաստատելու մասին> N638-Ն որոշման,

Այսինքն, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված օրինակելի նախագծային փաստաթղթերի հիմնական լրակազմի մասով խնդիրները գրեթե բացակայում են, ինչը գործնականում ապահովում է  ժամանակի խնայողություն: Հետագա գործընթացները դիտարկվում են միայն մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության շրջանակներում:

Արդյունքում՝ բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից օգտվող Օպերատորների համար նախագծման աշխատանքների ձեռքբերման համար ժամկետները էականորեն կարող են կրճատվել՝  ապահովելով օրինակելի նախագծերով նախատեսվող շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացք:

 

4. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի  2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանով հաստատված շենքերի և շինությունների բազմակի օգտագործման ենթակա օրինակելի նախագծերի ցանկը և դրանց հիմնական բնութագրերը հաջորդաբար համալրել ՝ կապի Օպերատորների կողմից ներկայացվող  օրինակելի, բազմակի օգտագործման ենթակա Կապի աշտարակների  նախագծերով:

 Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի  2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման  կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում։

 

Հարկ է նաև նշել, որ խնդրի կարգավորման կարգավորման (կառուցապատման ընթացակարգի պարզեցման) առնչությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2024 թվականի հունիսի 7–ի N01/14.1/8091-2024 գրությամբ շահագրգիռ մարմիններ է շրջանառել <Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ 

- <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք,

- ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում

 

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից

 

7. Ակնկալվող արդյունքը

Շինարարական ծրագրերի իրագործման արդյունավետություն, ընթացակարգերի պարզեցում։

 

  • Duration

    24.06.2024 09.07.2024
  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 324

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.