Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետությունում փրկարարի օրը նշելու մասին»

 ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծվել է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որով էլ պայմանավորված է սեպտեմբերի 4-ը՝ որպես փրկարարի մասնագիտական տոն դիտարկելու հանգամանքը, ինչն իր օրենսդրական ամրագումն է ստացել ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում փրկարարի օրը նշելու մասին» N 1008-Ն որոշմամբ:

Սակայն, Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծմամբ՝ ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1073-Ն որոշմամբ փրկարարի մասնագիտական տոնը անվանափոխվել է «արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա»:

Հետագայում, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքով Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցմամբ, գործնականում, շրջանառությունից դուրս է եկել «արտակարգ իրավիճակների աշխատողի օր» հասկացությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ Ներքին գործերի նախարարությունը ներառում է Արտակարգ իրավիճակների նախարարության և Փրկարար ծառայության՝ որպես ենթակա պետական մարմնի գործառույթներ, անհրաժեշտություն է առաջացել վերականգնել՝ նախկինում որպես մասնագիտական տոն ընկալված, «փրկարարի օր» եզրույթը:

  1. Առկաիրավիճակը և խնդիրները

Հարկ է նշել, որ «արտակարգ իրավիճակների աշխատողի օրը» մասնագիտական տոն դիտարկելն ամբողջությամբ չի արտահայտում փրկարարական ծառայողի մասնագիտական տոնի բուն էությունը՝ հաշվի առնելով, որ դրա ակունքներում մշտապես կանգնած է եղել արագ արձագանքման փրկարարական ջոկատը՝ փաստացի դնելով Փրկարար ծառայության համակարգի զարգացման հիմքը, և, այս առումով, առավել քան արդարացված է, որպեսզի փրկարարական ծառայողներն ունենան իրենց գործունեությունն ամբողջությամբ արտահայտող և յուրովի խորհրդանիշ հանդիսացող օր:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի շրջանակներում վերականգնելով «փրկարարի օր» հասկացությունը՝ հնարավոր կլինի փրկարարական ծառայողի մասնագիտական տոնն ընկալել ավելի նեղ շրջանակներում՝ ամբողջությամբ ընդգծելով վերջինիս բուն նշանակությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ենթօրենսդրական մակարդակով ամրագրել «փրկարարի օրը»՝ որպես մասնագիտական տոն՝ հանրության լայն շրջանակներում էլ ավելի բարձրացնելով փրկարարական ծառայողների մասնագիտական հեղինակությունը։

  1. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 

  • Discussed

    24.06.2024 - 09.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1838

Print

Suggestions

Արա Ասլանյան

08.07.2024

Գիտակցելով աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) բնագավառի, որպես ՆԳՆ գործունեության ոլորտի անբաժանելի և բաղկացուցիչ մաս, դերն ու կարևորությունն ազգային անվտանգության, բնակչության կյանքի պաշտպանության և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման գործընթացներում, առաջարկում եմ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության և մոնիթորինգի վարչությանը, որպես ՆԳՆ ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման հիմնական մասնագիտական ստորաբաժանում ու Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությանը, որպես ԱՌԿ բնագավառի հիմնական մասնագիտական ստորաբաժանում, համատեղ հանդես գալ ՛՛Տոն և հիշատակի օրերի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնելու օրենսդրական նախաձեռնությամբ՝ սահմանելով հետևյալը․ 1․ մարտի 1-ը՝ ՛՛Բնակչության պաշտպանության օր՛՛ (աշխատանքային օր), 2․ սեպտեմբերի 4-ը՝ ՛՛Փրկարարի օր՛՛ (աշխատանքային օր), 3․ հոկտեմբերի 13-ը՝ ՛՛Աղետների ռիսկի նվազեցման օր՛՛ (աշխատանքային օր)։ Տեղեկացնում եմ, որ մարտի 1-ն ու հոկտեմբերի 13-ն ընդունված են ՄԱԿ-ի մակարդակով, համապատասխանաբար որպես համաշխարհային օր և միջազգային օր, իսկ սեպտեմբերի 4-ն ԱԻՆ աշխատակցի օրն էր։ Վերոնշյալ օրերի օրենսդրորեն սահմանումը որպես տոն օրեր անկասկած կնպաստի աղետների ռիսկի կառավարման բնագավառում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, դիմակայունության և անվտանգության մշակույթի ձևավորմանն ու արմատավորմանը, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից աղետների ռիսկի ընկալմանը և պատասխանատվության ամրապնդմանը, երկրի մասշտաբով լայնածավալ ԱՌԿ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը, ՆԳՆ համակարգի ԱՌԿ բնագավառի աշխատակիցների խրախուսմանը։

See more