Add to favourites
Under development
«ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԻՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.07.2024 21:15:45 | Նախագիծն անհրաժեշտ է վերանայել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների լույսի ներքո։ | ||
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.07.2024 21:15:45 | Հավելված 1-ում առաջարկում ենք նշել, որ պետք է ապահովել ռիսկերի մասին տեղեկությունների և վաղ ազդարարման՝ մատչելիությունը, այդ թվում՝ ժեստերի լեզվով և հեշտ ընթեռնելի տարբերակներով: | ||
3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.07.2024 21:15:45 | Հավելված 1-ում անհրաժեշտ է նախատեսել դրույթ աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման թիմերի՝ հաշմանդամության, գենդերային և տարիքային ասպեկտների ներառման հարցերում կարողությունների զարգացման և դասընթացների վերաբերյալ։ | ||
4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.07.2024 21:15:45 | Հավելված 1-ում սահմանել տարհանման և ենթակառուցվածքների մատչելիության գնահատման և ապահովման մասին դրույթ՝ նկատի ունենալով նաև հաշմանդամություն ունեցող անձանց բազմազանությունը։ | ||
5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.07.2024 21:15:45 | Հավելված 1-ում սահմանել աղետների և կլիմայի ռիսկերի գնահատման գործընթացներում տվյալներ մշակելիս հաշմանդամության և սեռի ներառումը, այդ թվում՝ ցուցիչների առկայությունը։ | ||
6 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.07.2024 21:15:45 | Հավելված 1-ում անդրադառնալ այն համայնքների առանձնահատկություններին, որտեղ առկա են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ (մանկատուն, խնամքի կենտրոն, փոքր խմբային տուն և այլն)։ |