Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
- հունիսի 2024 թվականի N —- Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1450-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Ներդրումների ներգրավման ծրագիրը հաստատելու մասին» N 1450-Լ որոշման N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) հավելվածի 3-րդ կետում «2024 թվականի հունիս» բառերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբեր» բառերով.
2) հավելվածի 7-րդ կետում «2024 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2025 թվականի հունիս» բառերով.
3) hավելվածի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել ․
4) հավելվածի 12-րդ կետում «2023 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2025 թվականի հունիս» բառերով.
5) հավելվածի 16-րդ կետում «օտարերկրյա» բառից հետո լրացնել «կամ տեղական» բառերով.
6) հավելվածի 18-րդ կետից հանել «, ինչպես նաև նախատեսված կլինի ուղիղ ներդրումների իրականացման համար հարմարավետ, անվտանգ հարթակ» բառերը․
7) հավելվածի 20-րդ և 21-րդ կետերում «2024 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «Շարունակական» բառով․
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
18.06.2024 - 07.07.2024
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1345
Print