Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_______   2024 թվականի N         - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառա­վարությունը   ո ր ո շ ու մ   է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով  հաստատված՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում: Յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու մարմինը պետք է միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատման հիման վրա ապահովի ֆինանսական միջոցների հատկացման նախատեսումն իր կողմից ներկայացվող բյուջետային հայտում, միջնաժամկետ ծախսերի ծրագրում կամ այլ աղբյուրներից:»։

 Հայաստանի Հանրապետության
                    վարչապետ                                                                                                                        Ն. Փաշինյան

  • Discussed

    17.06.2024 - 03.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1160

Print