ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2024 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, ազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով՝
«5. Սույն որոշման հավելվածներում սահմանված դրույթները Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ոչ ավիացիոն ծառայությունների համար առևտրային շահագործման թույլտվության պայմանագրով (ենթակոնցեսիա) գործունեություն իրականացնող տնտեսվարողներին վերաբերելի են այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Ավիացիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասի դրույթներին: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ոչ ավիացիոն ծառայություններ մատուցող տնտեսվարողները առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար լիցենզիա ստանալու մասին հայտին կից լիազոր մարմին են ներկայացնում օդանավակայանի կոնցեսիոների հետ կնքված առանձին տնտեսական գործունեության թույլտվության պայմանագիրը և այդ պայմանագրով տնտեսվարողին օգտագործման հանձնվող տարածքի մասին տեղեկություններ` օդանավակայանի ներքին տարածքի սխեմայում նշագծման (շտրիխապատման) եղանակով, որում պետք է բովանդակվեն տարածքի մակերեսի, ֆիզիկական և պարագծային չափերի մասին տեղեկություններ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
12.06.2024 - 27.06.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1831
Print