ՏԿԵ նախարարի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի N 06-Ն հրամանի մեջ լրացումներ կատարելու մասին» հրամանի նախագիծ
-
6 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի թիվ 06-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) սահմանված են օգտակար հանածոների դասակարգման կիրառման հրահանգները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ կառավարության թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 12.3-րդ կետի պահանջներից: Վերջինումս ամրագրված է, որ մինչև 2024 թվականի ավարտը Հրամանով հաստատված է լինելու շուրջ 10 դասակարգման կիրառման հրահանգ։
Սույն լրացմամբ առանձին հավելվածով հաստատման է ներկայացվում խմելու, տեխնիկական և հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետությունում ինչպես հայտնի է առկա են խմելու, տեխնիկական և հանքային ստորերկրյա ջրերի բազմաթիվ հանքավայրեր և երևակումներ, սակայն դրանց առանձնահատկությունների և բնական պայմանների ուսումնասիրմանը ներկայացվող պահանջները հանրապետությունում բացակայում են։ Մինչ այժմ խմելու, տեխնիկական և հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերը ուսումնասիրվել են կիրառելով նախկին ԽՍՀՄ հրահանգները և մասնագիտական գիտելիքները, սակայն որպես ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ դրանց բացակայությունը հնարավորություն չի տալիս պետական ընդերքաբանական փորձաքննության իրականացման ժամանակ կատարված աշխատանքների արժանահավատությունը գնահատել մեկ միասնական մոտեցմամբ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ Հրամանը կլրացվի նոր հավելվածով, որը կկարգավորի խմելու, տեխնիկական և հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերի ուսումնասիրվածությանը ներկայացվող պահանջները, որոնց պահպանմամբ հնարավոր կլինի գնահատել ստորերկրյա ջրերի պաշարները և որակը։
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծի մշակումը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021թ.-ի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.8–րդ բաժնի 1-ին պարբերության 3-րդ կետով նախատեսված հանձնառությունից և ՀՀ Կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 12․3-րդ կետը։
-
Discussed
11.06.2024 - 27.06.2024
-
Type
Order
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1111
Print