Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը.

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N944-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 12-րդ խմբագրությամբ սահմանված (կետ 2.5) պայմանների ներդրմանը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության օդանավակայաններում ուղբեռների արագ և որակյալ սպասարկման ապահովման նպատակով նորագույն տեխնիկական լուծումների և ուղեբեռների զննման նորագույն անվտանգության համակարգերի կիրառմամբ, որը հնարավորություն կտա ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ և ապահովել դրանց գործառնական ընթացակարգերի իրականացումը։

Ներկայումս օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի մուտքի հսկողության ընթացակարգերը իրականացվում են աշխատակիցների անցագրերի նույնականացման միջոցով, իսկ ուղեբեռների զննման գործընթացում կիրառվող «Rapiscan MVXR 5000» տիպի զննման սարքավորումը հնարավորություն է տալիս ուղբեռների զննման ընթացքում 70%-ով  ապահովել ավիացիոն անվտանգության անհրաժեշտ պահանջները, իսկ 30%-ն ապահովում է ուղենեռների կրկնակի զննման և դիտողական զննման ընթացակարգերի միջոցով, սակայն 2022-2023 թվականների ընթացքում ուղևորափոխադրումների աճի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել ներդնել ու կիրառել նորագույն տեխնոլոգիաներ և նորարարական գործընթացներ, այդ թվում՝ մուտքի հսկողության բիոմետրիկական սարքավորումներ և «Rapiscan RTT110»  տիպի ուղբեռների զննման նոր սերդի սարքավորում, որն կապահովի ուղեբեռների 98%-ի զննում, իսկ 2%-ի զննումը, որը սարքավորումը ավտոմատ կուղարկի զննմանն երկրորոդ փուլ, կիրականացվի առանձին սարքավորմամբ զննման և դիտողական զննման ընթացակարգերի կիրառման միջոցով, ինչը հնարավորություն կտա օդանավակայաններում ապահովել ուղբեռների արագ զննման ընթացակարգեր՝ լիարժեք պահպանելով ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափարոշիչները։

Հայաuտանի Հանրապետության կառավարության վերը նշված որոշման ընդունումը կնպաստի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը, կարագացնի ուղեբեռների սպասարկման գործընթացները և կբարձրացնի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության մակարդակը։ 

2․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՏԿԵ նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաuտանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրի 68.3-րդ՝ «Թռիչքային և ավիացիոն անվտանգությանն առնչվող թերությունների, անհամապատասխանությունների հիմնապատճառների բացահայտում, ուղղիչ գործողությունների պլանի մշակում և վերջիններիս պատշաճ կերպով իրականացման համակարգում» կետից:

4․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

  • Discussed

    11.06.2024 - 27.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1205

Print