ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ օրենսդրության կիրարկման ապահովմամբ, բուսասանիտարիայի և բույսերի պաշտպանության ոլորտում օրենսդրական կարգավորմամբ, ինչպես նաև պարենային անկախության և անվտանգության ապահովմամբ։ Նախագիծը նպատակաուղղված է հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակի ապահովմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների վաղ հայտնաբերմանը, բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը և կենսապես կարևորագույն սննդամթերքների տեղական արտադրության և պետական պարենային պահուստի ծավալների ապահովման համար բարձրորակ և առողջ բերքի ստացմանը։
Հաշվի առնելով բույսերի առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջազգայնորեն ճանաչված սկզբունքները և պահանջները բուսական ծագման մթերքների ներմուծման և արտահանման տեսանկյունից՝ օր օրի ավելանում է բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման կարևորությունը։
- Առկա իրավիճակը
Բույսերի և բուսական արտադրանքի վնասատուների տարածումը կանխարգելող ընդհանուր և արդյունավետ միջոցառումներ ապահովելու, նրանց հսկողության համար համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է բուսասանիտարական ուսումնասիրություն և բույսերի պաշտպանության միջոցառումներ։
Վերջին անգամ բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագիր կառավարության հաստատմանն է ներկայացվել 2012 թվականին, այնուհետև ծրագրի մեջ ընդգրկված միջոցառումները հաստատվել և իրականացվել է որպես հայեցողական միջոցառումներ՝ հաշվի առնելով միջոցառումների իրականացման կարևորությունը հանրապետության համար։
Յուրաքանչյուր տարի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում շուրջ 180 000 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում իրականացվում են մկնանման կրծողների, մորեխների, ծղրիդների, ինչպես նաև բազմամյա տնկարկների հիմնական վնասատուների ու հիվանդությունների (լվիճներ, տզեր, վահանակրեր, պտղակերներ, տերևակերներ, քոս, ծակոտկեն բծավորություն, գանգրոտություն, մոնիլիոզ, միլդիու, օիդիու, ողկույզակեր, ոստայնատիզ), բանջարաբոստանային (լվիճներ, տզեր, կեղծ ու իսկական ալրացող, թառամումներ) և հացահատիկային (քարամրիկ, փոշեմրիկ, գաճաճային մրիկ, ժանգեր) մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերում, հաշվառում, տարածման արեալների և վնասակարության տնտեսական շեմերի ճշտում, պայքարի ճիշտ ժամկետների մասին ահազանգման, տարածման կանխարգելման աշխատանքների իրականացում։ Տվյալները հավաքագրվում են մարզային ագրոնոմների կողմից՝ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների դեպքում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում ակնադիտական դիտարկումների և ֆերոմոնային թակարդների տեղադրման միջոցով, մկնանման կրծողների օջախների հայտնաբերման նպատակով մարզային ագրոնոմները գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում առկա կրծողների բները ծածկում են հողաշերտով և 2 օր անց կրկին ստուգում նույն տեղը՝ հասկանալու համար աշխատող բների քանակը (մեթոդական՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի 2012 թվականի «Հայաստանի Հանրապետությունում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման, հաշվառման, տարածման կանխարգելման նպատակով մոնիթորինգի անցկացման» հրահանգ), մորեխների և ծղրիդների դեպքում՝ ագրոնոմները պլանշետների միջոցով մորեխների մոնիթորինգի արդյունքները՝ տարածվածության արեալի, առկա մորեխների տեսակների, կազմի, զարգացման փուլերի և տարիքի վերաբերյալ գրանցում են ASDC համակարգչային ծրագրում։ Դաշտային աշխատանքները իրականացվում են GPS-ի միջոցով մորեխների տարածվածության աշխարհագրական կորդինատների որոշմամբ՝ հետագայում քարտեզի վրա դրանց արտացոլման նպատակով։ Դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալների վերլուծությունից հետո տվյալների բազզայի միջոցով՝ CCALM, կատարվում է ստացված տվյալների ուսումնասիրում, վերլուծություն և սխալների ուղղում ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսասանիտարիայի բաժնի կողմից։ Կատարվում է վերջնական տվյալների ամփոփում և ստացված տվյալները https://ccalm.org/engine/ կայքէջում արտացոլվում են քարտեզների տեսքով։ Մյուս կարանտին և ոչ կարանտին վնասատուների մշտադիտարկման աշխատանքները իրականացվում են ակնադիտական ուսումնասիրման մեթոդով։
Վերոնշյալ աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը պետական բյուջեից հատկացվում է 47,940,000 (քառասունյոթ միլիոն ինը հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ-ն։
2023 թվականին 2022 թվականի համեմատ նշված միջոցառման ծախսերը ավելացել են 14.8 %-ով կամ 7,104,800 դրամով, ինչը պայմանավորված է ՀՀ բոլոր մարզերի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մկնանման կրծողներով վարակվածության բարձր աստիճանով, ինչը պատճառ է հանդիսացել 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մկնանման կրծողների դեմ 4940 հա լրացուցիչ մշտադիտարկման և 31250 հա պայքարի աշխատանքների իրականացման։ 2024 թվականի հաստատված բյուջեն կազմում է 47,940,000 ՀՀ դրամ։
Ինպես նաև Հայաստանի Հանրապետության բարձր և միջին վարակվածություն ունեցող հողատեսքերում իրականացվում են պայքարի աշխատանքներ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների` մկնանման կրծողների, մորեխների և այլ վնասատուների ու հիվանդությունների դեմ։ Միջոցառման իրականացման համար յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը պետական բյուջեից հատկացվում են միջոցներ, մասնավորապես 2022 և 2023 թվականներին կազմել է 20,518,300 (քսան միլիոն հինգ հարյուր տասնութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, սակայն ՀՀ մի քանի մարզերում բուսասանիտարական վիճակով պայմանավորված 2023 թվականին 2022 թվականի համեմատ նշված միջոցառման ծախսերը ավելացել են 1.4 անգամ կամ 28,294.6 հազար դրամով։ 2024 թվականի հաստատված բյուջեն կազմում է 29,376,300 ՀՀ դրամ։
Ծրագրում ներառված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծավալները կախված են հարևան երկրներում արձանագրված դեպքերից, Հայաստանի Հանրապետության մարզերում բույսերի վնասակար օրգանիզմների տարածվածությունից և յուրաքանչյուր տարի կատարվող բուսասանիտարական ուսումնասիրության արդյունքներից։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի իրավակարգավորումը կրում է բույսերի պաշտպանության ոլորտում օրենսդրական կարգավորման, օրենսդրական բացերի լրացման և արդիականացման բնույթ, հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակի ապահովման և պահպանման նպատակով ծրագրի շարունակական և մշտական իրականացման բնույթ։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, մասնավորապես, համաձայն 2.4-րդ՝ «Գյուղատնտեսություն» բաժնում ներկայացված կետի՝
-ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:
«Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշում, մասնավորապես, համաձայն Հավելված N 1-ի 66-րդ կետի 2-րդ ենթակետի՝
-սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի անվտանգության համակարգերի պատշաճ մակարդակի ապահովում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի բույսերի վնասակար օրգանիզմների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցվող վնասի նվազեցումը, հանրապետությունում կապահովվի կայուն բուսասանիտարական վիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերից առողջ, անկորուստ ու որակով բերքի ստացում։
Ծրագրի շարունակական իրականացումը կապահովի գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացումը, շուկայում ստացված բերքի մրցունակության մակարդակի և պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։
- Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը
Նախագիծը տեղադրված է https://www.e-draft.am/ ինտերնետային կայքում` հասարակությանն իրազեկելու նպատակով:
- Միջազգային պարտավորություններով ստանձնած պարտավորությունները
Հայաստանի Հանրապետությունը 2006 թվականից անդամակցել է «Բույսերի միջազգային պաշտպանության» մասին կոնվենցիային՝ ընդունելով բույսերի և բուսական ապրանքների վնասատուներին հսկելու, նրանց միջազգային տարածումը և հատկապես վտանգվող տարածքներ նրանց ներթափանցումը կանխարգելելու ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։
-
Discussed
11.06.2024 - 30.06.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2024
Print