Add to favourites
Under development
«Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
1 - Agree
-
4 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արա Սաղումյան 10.06.2024 10:07:36 | Առաջարկում եմ նախագծի տեքստում «տեղեկատվություն» և «տեղեկություն» եզրույթները կիրառելիս հաշվի առնել ստորև բերվածը: ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝ նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում», իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք, և են ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառի փոխարեն գործածում ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը, օրինակ․ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ կա, որ նախագահները շուտով կհանդիպեն»: Ճիշտ է ասել․ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ կա (տեղեկություններ կան), որ նախագահները շուտով կհանդիպեն»։ Կամ ասում են՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստացանք կամ խնդրում ենք տրամադրել այս կամ այն ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Այս դեպքերում ճիշտ է կիրառել ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բառը, իսկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, օրինակ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ միջոցներ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ազատություն, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ բացակայություն բառակապակցություններում։ | ||
2 | Արա Սաղումյան 10.06.2024 11:27:28 | «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքում (մասնավորապես 8-րդ, 29-րդ, 30-րդ, 37-րդ հոդվածներում) առկա են դրույթներ, համաձայն որոնց՝ իրավաբանական անձի հիմնադրի, մասնակցի, գործադիր մարմնի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալների փոփոխության դեպքում համապատասխան տեղեկությունը Հայաստանի Հանրապետության կողմից վարվող տվյալների այլ բազաներում պահվող տվյալների հիման վրա ինքնաշխատ կերպով արդիականանում են նաև ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի: Սակայն, գործնականում նշված կարգը չի գործում, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծում գործարար միջավայրի ներկայացուցիչների համար: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ օրենքի նախագծում հստակ կարգավորումներ նախատեսել պետական մարմինների կողմից վարվող տվյալների բազաներում պահվող տեղեկությունների ինքնաշխատ կերպով փոխանակման ու արդիականացման համար: |