«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր
-
5 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և մատակարման հարաբերությունները կարգավորվում են հանձնաժողովի հաստատած շուկայի կանոններով և պայմանագրերի օրինակելի ձևրով։ Շուկայի կանոնների մաս են կազմում նաև ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) և ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ)։ Գործող կարգավորումների համաձայն՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացը սկսվում է դիմող անձի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Բաշխող) համապատասխան հայտ ներկայացնելով, որից հետո Բաշխողը սահմանված ժամկետում դիմող անձին է ներկայացնում պայմանագիր կնքելու առաջարկ։ Դիմող անձը ստորագրում ու Բաշխողին հետ է վերադարձնում իր կողմից ստորագրած պայմանագրի մեկ օրինակը, որից հետո 10 օրում պետք է վճարի պայմանագրով սահմանված միացման վճարը, ու դրա վճարումից հետո Բաշխողը սահմանված ժամկետում իրականացում է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանն ուղղված աշխատանքները։
Միացման վճարը ծառայության վճար է, որի դիմաց Բաշխողն իրականացնում է սպառման համակարգի միացման աշխատանքները, ներառյալ` նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման, շինարարական, կարգաբերման և թողարկման, ինչպես նաև դրանց ուղղված փաստացի միացման ծախսերը։
ԷԲՑ ու ԷՄԱ կանոնների համաձայն կողմերի միջև տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը իրականացվում է պատշաճ ձևով։ Ընդ որում, դա համարվում է պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով, (այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ), էլեկտրոնային փոստի (այդ թվում` սպառողի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով (այդ թվում` սպառողի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե շուկայի կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ։
Նշվածը վերաբերում է նաև ԷԲՑ ու ԷՄԱ կանոններով նախատեսված՝ Բաշխողի կողմից սպառողներին ու դիմող անձանց ծանուցման դեպքերին (ժամկետների ուշացման, հաշվառքի սարքերի փոխարինման և այլն), ու բոլոր դեպքերում ընկերությունը ծանուցումն ապահովում է թղթային եղանակով, իսկ նամականին չստանալու դեպքում՝ այն azdarar.am ու իր պաշտոնական կայքերում հրապարակելու միջոցով։
Ներկայացված որոշումների նախագծերով առաջարկվում է միացման պայմանագրի կնքման գործընթացը պարզեցնել և հանել պայմանագրի ստորագրման վերաբերյալ դրույթը, ու պայմանագիրը համարել կնքված միացման վճարի վճարման պահից։ Առաջարկվում է նաև ներառել կարգավորումներ Բաշխողի կողմից ծանուցումները կարջ հաղորդագրությունների միջոցով ուղարկելու մասին։
Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 43-Ն որոշմամբ զգալի ավելացել են տեղական վճարների դրույքաչափերը, ինչով պայմանավորված Բաշխողի համար շեշտակի ավելացել են փաստացի իրականացվող ծախսերը (20 մլն դրամը դարձել է մոտ 2 մլրդ դրամ), որոնք ենթակա են սպառողների համար վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկներում ներառման, ուստի մնացած սպառողների համար բեռ չստեղծելու նպատակով առաջարկվում է միացման վճարի բաղադրիչ դարձնել յուրաքանչյուր միացման դեպքում տեղական տուրքի փաստացի արժեքը։
Պետական ծրագրերով իրականացվող շինարարության շրջանակում (մասնավորապես՝ դպրոցաշինության ոլորտում) շատ դեպքերում կապալառու կազմակերպություններն են կրում կառուցվելիք շինության էլեկտրաֆիկացման պարտավորությունը, ինչի պարագայում հանձնաժողովի անհատական որոշմամբ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ընդունվում է անհատական որոշում ու կնքվում է եռակողմ պայմանագիր (Բաշպող, սպառող ու վճարում կատարող), ու հաշվի առնելով, որ ԷԲՑ կանոնների համաձայն անհատական որոշման նախագիծը համաձայնեցվում է բոլոր կողմերի հետ, գործընթացը օբյեկտիվ պատճառներից ելնելով ձգձգվում է, ու առաջարկվում է եռակողմ պայմանագրերի կնքման գործընթացը ևս սահմանել ԷԲՑ կանոններով՝ այդպիսով գործըթնացը դարձնելով նորմատիվ կարգավորման ենթակա՝ առանց հանձնաժողովի ներգրավվածության յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշումների նախագծերով, մասնավորապես, նախատեսվում է հետևյալը.
1) Սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման գործընթացում միացման պայմանագրի կնքման անհրաժեշտությունը հանվում է և պայմանագիրը համարվում է կնքված միացման վճարի վճարման պահից՝ այդպիսով նվազեցնելով գործընթացների քանակը,
2) Ներդրվում է ծանուցումների իրականացման էլեկտրոնային եղանակը, ընդ որում, միայն այն սպառողների, դիմող անձանց ու արտադրողների համար, որոնք իրենց հեռախոսահամարը Բաշխողին տրամադրել են վերջին 5 տարվա ընթացքում։ Սահմանվում է նաև, որ էլեկտրոնային եղանակով ծանուցումը ցանկացած պատճառով հասցեատիրոջ կողմից չստանալու պարագայում Բաշխողը ծանուցումն ապահովելու է թղթային եղանակով,
3) Վերանայվում են միացման պայմանագրերի օրինակելի ձևերը և կողմերի հիմնական իրավունքներն ու պատրավորությունները տեղափոխվում են ԷԲՑ ու ԷՄԱ կանոններ, իսկ պայմանագրերի հավելվածները (բացառությամբ միացման վճարի հաշվարկի ու տեխնիկական պայմանների մասին հավելվածների) տեղափոխվում են սպառողների հաշվառման քարտեր, այդպիսով կրճատելով ևս մեկ գործընթաց ու սպառողներին ազատելով միացման աշխատանքների ավարտից հետո հավելվածների ստորագրման անհրաժեշտությունից,
4) Ներդրվում է եռակողմ պայմանագրերի կնքման գործընթացի նորմատիվ կարգավորումը, ինչի պարագայում պետական միջոցներով իրականցվող շինարարության ընթացքում կկրճատվի կառուցվելիք շինության սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման տևողությունը,
5) Միացման գործընթացում ավելանում է տեղական տուրքերի և վճարների վճարման գաղափարը։ Ինչպես նշվել էր, Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 43-Ն որոշմամբ զգալի ավելացել են տեղական վճարների դրույքաչափերը, ու մնացած սպառողների համար բեռ չստեղծելու նպատակով առաջարկվում է, որ յուրաքանչյուր դիմող անձ վճարի իր սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման նպատակով համայնքային բյուջե վճարման ենթակա գումարը; Ընդ որում, բնակչության դեպքում բարձր լարման համակարգերի կառուցման նպատակով վճարվելիք գումարները այդուհանդերձ վճարելու է Բաշխողը։ Գործըթնացը հստակեցնելու նպատակով սահմանվում է, որ դիմող անձը նախապես վճարելու է նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի որոշման նպատակով սահմանված գումարը, որի վճարումից հետո Բաշխողը կազմելու է անհրաժեշտ փաստաթղթերը ու տեղական ինքնակառավարման մարմնի հետ համաձայնեցի էլեկտրամատակարարման ուղեգիծը ու դիմող անձին ներկայացնի պայմանագիր կնքելու առաջարկ, իսկ առաջարկում արտացոլված միացման վճարը պետք է ներառի նաև ՏԻՄ վճարվելիք գումարի չափը։ Ընդ որում, նախնական փուլում արդեն վճարված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցման և շինարարության թույլտվության վճարի որոշման նպատակով վճարը նվազեցվելու է վերջնական վճարման ենթակա միացման վճարի գումարից։ Հաշվի առնելով, որ տեղականմ տուրքերի ու վճարները գումարը վճարվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ըստ փաստացի ծախսերի, ստանդարտ միացման վճարների չափերը համամասնորեն նվազեցվում են,
6) Տեղետակտվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգնըթաց Բաշխողին հանձնանարվում է ներկայացնել իր պաշտոնական կայքի վերազինման և բջջային հավելվածի ներդրման առաջարկ, որը հաստատվելու պարագայում սպառողները նույնականացվելուց հետո հնարավորություն կունենան ԷԲՑ ու ԷՄԱ կանոններով նախատեսված իրենց բոլոր իրավունքներն իրացնել առցանց՝ առանց Բաշխողի սպասարկման կենտրոններ այցելելու անհրաժեշտության
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կպարզեցվեն սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման գործընթացները, կկրճատվեն բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ քայլերը, իսկ ՏԻՄ մարմինների կողմից ընդունվող տեղական տուրքերի ու վճարների գումարները չեն ներառվի բոլոր սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկներում։
-
Discussed
07.06.2024 - 23.06.2024
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 1390
Print