ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի №180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180-Ն որոշման №1 հավելվածով հաստատված կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման ընթացակարգը, որի շրջանակներում իրականացված ներդրումները պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների, հանձնաժողովի հաստատած՝ սակագների հաշվարկման մեթոդիկաների կամ լիցենզիաների պայմանների համաձայն հետագայում լրիվ կամ մասնակի ենթակա են ներառման լիցենզավորված անձի համար սահմանվող սակագնում։ Նշված կարգով սահմանված են լիցենզավորված անձանց կողմից ներդրումային ծրագրերը հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնելու ժամկետները, իսկ լիցենզավորված անձանց կողմից հանձնաժողով ներկայացվող ներդրումային ծրագրերի ուսումնասիրության գործընթացը տևում է հանձնաժողով մուտքագրելու օրվանից 60 աշխատանքային օր։
Գործող կարգավորման համաձայն՝ հանձնաժողովն իրավասու է ներդրումային ծրագրի ներկայացման պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ լիցենզավորված անձին է ներկայացնում ներդրումային ծրագրի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները կամ 60 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ, սական կարգով սահմանված չէ լրամշակված ներդրումային ծրագիրը հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, և տեսականորեն հնարավոր են դեպքեր, երբ լրամշակված ներդրումային ծրագիրը կարող է հանձնաժողով ներկայացվել տարեվեջին, ինչի պարագայում հանձնաժողովը բավական ժամկետ չի ունենա սահմանված ժամկետում այն դիտարկելու համար, ինչպես նաև կարող են համընկնել լիցենզավորված անձանց ներդրումային ծրագրերի ներկայացման ընթացիկ տարվա այն ժամանակահատվածի հետ, երբ հաշվարկվնում են ընկերություների սակագները:
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգում փոփոխություններ կատարելու նպատակն է սահմանել լիցենզավորված անձանց կողմից լրամշակված ներդրումային ծրագրերը հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնելու ժամկետներ, ինչի հիման վրա կարգավորվող ընկերությունները պետք է նախապես պլանավորեն և հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնեն իրենց ներդրումային ծրագրերը, ինչն էլ հանձնաժողովին հնարավորություն կտա ընթացիկ տարում դիտարկել այդ տարվա ներդրումային ծրագրերը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հանձնաժողովը սահմանված ժամկետում ընթացիկ տարվա ընթացքում կդիտարկի այդ տարվա ներդրումային ծրագրերը, կբարձրանա Էներգետիկայի բնագավառում կարգավորվող սակագների հաշվարկներում ներդրումների ծավալների կանխատեսելիությունը։
-
Discussed
04.06.2024 - 20.06.2024
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 1266
Print