ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունները շարադրել նոր բովանդակությամբ՝
«Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում,
Սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում այն պարտականության չկատարելը, որի համար նշանակվել էր վարչական տույժ՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
Սույն հոդվածի երրորդ մասով սահմանված խախտման կրկնակի կատարումնը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»
Հոդված 2. Օրենսգրքի 170.3 հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ՝
«1. Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը`
առաջացնում է նախազգուշացում,
- Սույն հոդվածի առաջին մասի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո երեսունօրյա ժամկետում այն պարտավորության չկատարումը, որի համար նշանակվել էր վարչական տույժ՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
- Սույն հոդվածի առաջին մասով սահմանված որևէ խախտման կրկնակի կատարումը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հոդված 4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարած իրավախախտումները քննվում են և դրանց համար պատասխանատվության միջոցները կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգով: