-
7 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hayk Hwvsepyan 31.05.2024 00:09:25 | <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքով չեք կարող կարգավորել գույքի պետական գրանցմանը վերաբերող իրավահարաբերություն։ | «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով ամրագրված է, որ օրենքի կարգավորման առարկան է հանդիսանում էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական, ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների փոխհարաբերությունները: Նախաձեռնված օրենսդրական փոփոխությունը նույնպես անմիջականորեն ուղղված է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների փոխհարաբերություններին, մասնավորապես՝ սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի (բաշխման ծառայության) և բնական գազի դիմաց վճարային պարտավորությունները պատշաճ կատարելուն: Իր հերթին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված է, որ այն կարգավորում է գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները: Վերոգրյալից հստակ բխում է, որ նշված օրենքը կարգավորման առարկա է դարձնում ոչ թե այլ նորմատիվ իրավական ակտերից բխող (օրինակ՝ ճյուղային ոլորտներ կարգավորող «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենք, Հարկային օրենսգիրք) իրավահարաբերությունները, այլ միայն սահմանում է ՀՀ կադաստրի կոմիտեի իրավունքները և պարտականությունները՝ պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և համանման այլ հարաբերություններում, իսկ մատակարար (բաշխող) և սպառող իրավահարաբերությունները դուրս են քննարկվող օրենքի կարգավորման առարկայից: Ավելին, նույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՀՀ կադաստրի կոմիտեի համար սահմանվել է պարտականություն կասեցնել իրավունքի պետական գրանցման վարույթը, եթե նման իրավական հիմք սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որից նույնպես բխում է, որ օրենսդիրը նպատակ չի հետապնդել քննարկվող օրենքով սպառիչ թվարկել կասեցման հիմքերը, այլ այն թողնվել է ընդհանուր օրենսդրական դաշտի կարգավորմանը, այդ թվում՝ ճյուղային հարաբերություններ կարգավորող օրենքներին: Հատկանշական է նաև, որ ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածով արդեն իսկ համանման իրավահարաբերություններ սահմանվել է հարկ վճարողների համար: Մասնավորապես՝ նշված հոդվածով ամրագրվել է, որ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է հաշվառող մարմինների կողմից տրված` անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա: Անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումը որևէ կերպ առանձին կարգավորման առարկա չի դարձվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում | |
2 | Manush Mirzoyan 04.06.2024 10:46:11 | Կարծում եմ, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մոտ նույնպես նման խնդիրներ կարող են առաջանալ, ուստի նպատակահարմար կլինի հարցին տալ համապարփակ և ամբողջական լուծում՝ սահմանելով արդյունավետ իրավական միջոցներ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման մատուցված ծառայությունների դիմաց վճարների ստացման համար ևս: Ուստի, ցանկալի է փաթեթում ներառել նաև Ջրային օրենքսգրում լրացում կատարելու մասին օրինագիծ, և ըստ այդմ՝ օրենսգրքի 47.2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Նոր սպառողի հետ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է նախորդ սպառողի կողմից սպառված խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց վճարային պարտավորությունները (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) ամբողջությամբ կատարված լինելու դեպքում: Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից՝ Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման, կառուցապատման) պետական գրանցումն իրականացնում է խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատակարարի կողմից տրված` տվյալ անշարժ գույքի սպառման համակարգով սպառված խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց պարտավորություններ (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որն ուժի մեջ է 5 աշխատանքային օր։»:» | Ընդունվել է ի գիտություն։ | |
3 | «Էներէքս» ՓԲԸ 07.06.2024 13:44:43 | ԷՄԱ կանոնների 25 կետի համաձայն՝ Սպառողի նախաձեռնությամբ Երաշխավորված մատակարարի փոխարեն այլ Մատակարարի ընտրությունը կամ ընտրված Մատակարարի փոփոխությունն իրականացվում է ԷՄԱ կանոնների համաձայն՝ օրացուցային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 4 անգամ: Մատակարարի կամ Երաշխավորված մատակարարի փոփոխությունը հաշվառվում է Բաշխողի կողմից՝ այդ մասին նշում կատարելով Սպառողի համար բացված անհատական հաշվառման քարտում (այսուհետ` Հաշվառման քարտ): ԷՄԱ կանոնների 59 կետով սահմանվում է, որ Մատակարարի կամ Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) նկատմամբ Սպառողի ունեցած պարտքն արգելք չէ այլ Մատակարարի հետ կնքելու Մատակարարման պայմանագիր: Հաշվի առնելով վերը նշված կետերի սահմանումները, ինչպես նաև այն փաստը, որ առաջարկվող նախագծով նախատեսված չէ տեղեկանքի ձև, որով կարտացոլվի հնարավոր Մատակարարների (այդ թվում Երաշխավորված մատակարարի) մոտ Սպառողի էլեկտրաէներգիայի դիմաց վճարային պարտավորությունները, առաջանում է ռիսկ, երբ Երաշխավորված մատակարարի (կամ որևէ այլ Մատակարարի) և բաշխողի կողմից ներկայացված տեղեկանքով (առանց հիմնավորման որ որևիցե այլ Մատակարարի մոտ չմարված պարտավորություն չկա) հնարավոր է դառնում օտարված անշարժ գույքի պետական գրանցումը և նոր Սպառողի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքումը։ | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 25.12.2019 թվականին ընդունված թիվ 517-Ն որոշմամբ հաստատված կանոնների 59-րդ կետը կարգավորում է միայն այլ մատակարար ընտրելու և վերջինիս հետ մատակարարման պայմանագիր կնքելու իրավահարաբերությունները, իսկ գործող սպառողի փոփոխությունը մեկ այլ սպառողով դուրս է քննարկվող կարգավորման շրջանակներից: Անդրադառնալով պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի ձևաչափին, հարկ է նշել, նախաձեռնված օրենսդրական փոփոխությունը նպատակ է հետապնդում խթանելու սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի, ինչպես նաև բաշխման ծառայության պարտավորությունների պատշաճ կատարմանը, իսկ օրենքի խախտմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու հետևանքները արդեն իսկ կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ: |