Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 03.06.2024 14:11:15 «Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի պարտականությունները համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում» 59.1-ին հոդվածով, համաձայն որի՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի, մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակը, այն համայնքի բյուջե (ֆոնդային մաս), որի վարչական սահմաններում գտնվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տարածքը, կատարել համապատասխան վճարում՝ տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով: Հարցն այն է, որ բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետությանն ու համայնքներին, առևտրային ընկերություններին կատարվող գումարային տեսքով փոխանցումը, աջակցությունը, օգնությունը կամ այլ ձևակերպմամբ առանց հանդիպակաց համարժեք պարտավորության մարման ցանկացած գործարք որակավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 1-ին մասով որպես նվիրաբերություն: Հարկ է նշել, որ նվիրաբերության պայմանագիրը իրականացվում է վճարողի կամավոր կամարտահայտության հիման վրա: Եթե որևէ օրենքով սահմանվի առևտրային ընկերության նվիրաբերություն կատարելու պարտավորությունը, ապա, ինչպես արդեն ասացինք, դա կդիտվի որպես պարտադիր վճար՝ միակողմանի պարտավորություն: Բացի դրանից, ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշման N1 հավելվածի՝ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության» 2-րդ՝ Ռազմավարական նպատակի՝ «Ֆինանսական, սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության հավասարակշռության ապահովման» 2.2 կետի («Սոցիալ-տնտեսական հավասարակշռության ապահովում») 2-րդ ենթակետի՝ «Համայնքների նկատմամբ հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատու մոտեցման ապահովում» 1-ին բաժնի «Անհրաժեշտ գործողությունների համառոտ նկարագիրը» մասով նախատեսվում է, որ՝ կսահմանվեն համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման օրենսդրական պահանջներ: Սույն կետի պատշաճ իրացումն ապահովելու համար օրենսդրությամբ հատուկ կսահմանվի ապագայում ստանձնվելիք իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կկնքվի առանձին համաձայնագիր՝ հստակ սահմանելով այն իրավահարաբերությունների շրջանակը, որը առաջանում է կողմերի միջև՝ համաձայնագրային մակարդակով սահմանելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչն էլ կձևավորի շատ ավելի կայուն և կանխատեսելի միջավայր՝ հետագայում հնարավոր վեճերի լուծման համար: Այսինքն, Ռազմավարությամբ նախատեսվում է կամավորության սկզբունքի հիման վրա համաձայնագրային մակարդակով սահմանել կողմերի իրավունքներն ու պարտականությունները, իսկ Նախագծով սահմանվում է ուղղակի պարտադիր վճար: Այդ մասով Նախագծի և Ռազմավարության միջև առկա է սկզբունքային լուրջ հակասություն, որի դեպքում գերակայողը պետք է լինի Ռազմավարությունը: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու Ռազմավարությամբ նախատեսված համաձայնագրի մշակմանը, ինչպես նաև հանդիսանալ դրա հրապարակման հարթակը: Չի ընդունվել։ Ներկայումս ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի նաև դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ (Օրենսգիրք, 54-րդ հոդված, 4-րդ մաս, (9)-րդ կետ)։ Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետը սահմանում է. «Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի` դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ.»: Այդ պարտավորությունների ծավալի և բնույթի որոշման որևէ ընթացակարգ, սակայն, ոչ Օրենսգրքով, ոչ էլ որևէ այլ իրավական ակտով սահմանված չէ։ Ներկայիս իրավակարգավորումների պայմաններում, ամրագրված չեն ընկերությունների սոցիալական պարտավորությունների ձևավորման միասնական չափանիշներ, ինչին անդրադարձ է կատարվել նաև Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնությանը (ԱՃԹՆ/EITI) Հայաստանի վավերացումների ընթացքում։ Ներկայացված նախագծերի փաթեթով նախատեսվում են Օրենսգրքով արդեն իսկ սահմանված պարտավորությունների կատարման միասնական չափանիշներ, ինչը բազմիցս շեշտվել է նաև ԱՃԹՆ-ի շրջանակներում սույն նախագծերի քննարկման ընթացքում։