Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) որոշ դրույթներ հստակեցնելու և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցին (այսուհետ՝ ԳՖԿ),  որպես ծրագրի մասնակից ներգրավելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Ծրագրի շրջանակում 2024 թվականի մայիսի 1-ի դրությամբ կնքվել է 2 պայմանագիր՝ 5,22 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու  նպատակով։

Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով, ինչպես նաև  տնտեսավարողների և ֆինանսական կառույցների կողմից կատարված հարցումներով պայմանավորված որոշակի հարցեր են առաջացել ծրագրի որոշ դրույթներ հստակեցելու և ծրագրի մասնակից ներգրավելու անհրաժեշտության հետ։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջ020-2030 թվականների ռազմավարության «Բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը» և «Խթանել թվային գյուղատնտեսությունը և երմատնային տնտեսությունների հիմնմանը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2տեխնոլոգիական նորարարությունը» առաջնահերթություններում կարևորվում է արժեշղթաների առևտրայնացման, արդիականացման և մեքենայացման ներդրումների իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը (էջ՝ 43 և 75)։ 

Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն նպաստել ծրագրի արդյունավետ իրականացմանը և ծրագրով սահմանված գործընթացի հստակեցմանը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ծրագրի մասնակիցների ցանկում ներգրավել ԳՖԿ–ին, քանի որ վերջինս որպես մասնագիտացված կառույց մասնակցում է գյուղատնտեսության ոլորտում վարկային և լիզինգային բաղադրիչներով պետական աջակցության բոլոր ծրագրերի ֆինանսավորման գործընթացներին։ Ծրագրի շրջանակում առաջարկվում է, որ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա ԳՖԿ–ի միջոցով վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցվի տվյալ ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին: Հայտի բովանդակությունը, ինչպես նաև ֆինանսական կառույցի կողմից ԳՖԿ–ին ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության պահանջները սահմանվում են ԳՖԿ–ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։ Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով նախարարության հետ։ ԳՖԿ-ն ամսական պարբերականությամբ ծրագրի ընթացքի մասին նախարարություն պետք է ներկայացնի հաշվետվություն:

Միաժամանակ, նախագծով հստակեցվում է, որ ծրագիրը պետք է իրականացվի կապալառու կազմակերպության միջոցով, մասնավորապես, անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը, հստակ սահմանվում է նաև շահառուի և կապալառու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի ժամանակահատվածը (պայմանագիրը պետք է կնքի վարկային պայմանագիրը կնքելուց հետո), շահառուի կողմից նախարարություն և ֆինանսական կառույց ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև սահմանվել է դրույթ, որ շահառուն վարկային պայմանագրի գործողության ընթացքում չի կարող օտարել անշարժ գույքը (հողամասը կամ ջերմատունը) և այն կարող է գրավադրել միայն նախարարության համաձայնությամբ, ընդ որում գրավառուի կողմից անշարժ գույքի օտարման ժամանակ (նախարարության համաձայնությամբ) ստացված ֆինանսական միջոցները առաջնահերթ պետք է ուղղվեն վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի չափով պետության հանդեպ շահառուի պարտավորությունների մարմանը։

Հաշվի առնելով տնտեսավարողների և ֆինանսական կառույցների կողմից կատարված հարցումները, տարընկալումից խուսափելու համար նախագծով սահմանվում է դրույթ, համաձայն որի ծրագրի շրջանակում ջերմատների կառուցման ծախսերը 1 քառ. մ-ի հաշվով չեն կարող գերազանցել ծրագրի N 2 աղյուսակի առանձին տողերում ներկայացված գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը և հստակեցվել է աղյուսակ N 2-ի Այլ ծախսեր հոդվածը։

Նախագծով առաջարկվող կարգավորումները կհստակեցնեն Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի իրականացման գործընթացը։

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ և լրացուցիչ ծախս չի նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ծրագրի իրականացման գործընթացը։

 

 

 

  • Discussed

    23.05.2024 - 08.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2602

Print