ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Discussed

    23.05.2024 - 09.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1357

Print

Suggestions

Նվեր Ղուլյան

01.06.2024

Կոտայքի մարզում ձեր օրենքների համաձայն ներդրված ավտոբուսային կոչված ցանցը չի համապատասխանում մինչ օրս ձեր ընդունած չափանիշներին։ Մարդիք շարունակում են կոնկրետ Աբովյան քաղաքում երթևեկել կանգնած, անհիմն բարձրացրած ուղեվարձով, շոգ եղանակին առանց կոնդիցիոներների կիրառման, մինչ օրս խոստացված և արդեն 2 տարուց ավելի չկիրառված էլեկտրոնային չվացուցակի, մի քանի բնակավայրեր տրանսպորտային ցանցի այս փոփոխության պատճառով ընդհանրապես կորցրեցին կապը շրջկենտրոնի հետ, բերեմ օրինակով` Եղվարդ համայնքը սպասարկող ավտոբուսը նախ չի հասնում Կիլիկիա ավտոկայան,այլ մինչև Հալաբյան փ. (Հանրապետական հիվանդանոց), երկրորդը որ չի գործում տրանսպորտ ընդհանրապես Եղվարդ -Նոր Հաճն, Եղվարղ - Զորավան։ Հիմա պատասխանեք հանրությանը այսքան փաստերից հետո ինչ բարեփոխում եք ուզում իրականացնել, եթե ներկայիս տրանսպորտային ցանցը չի համապատասխանում ոչ մի պահանջներին։ Դեասեկ որ սուտ է, փաստերը ակնհայտ ամեն օր բոլորի աչքերի առաջ են։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.05.2024

3. Շատ հետաքրքիր կարգավորում է նախատեսված գործող երթուղու փոխադրավաձի վերանայման համար, մասնավորապես «տեղեկանք փոխադրավարձի բարձրացման պատճառների վերաբերյալ», փոխադրողից պահանջվում է ներկայացնել վառելիքի ծախսը, քսանյութերի ծախսը, անվադողերի փոխարինման ծախս, տրանսպորտային միջոցի վերանորոգման ծախս, աշխատավարձի ծախս, այլ ծախսեր՝ ըստ տեսակի, ամորտիզացիոն մասհանումներ, հաշվետու ժամանակահատվածում փոխադրված ուղևորների թիվը, դրամի փոխարժեքի տատանումները, շահութաբերության հաշվարկ։ Ինչի հետ պետք է համեմատվի ներկայացվող ծախսերը, բազմիցս բանավոր և գրավոր առաջարկել եմ նշված հաշվարկը սահմանել որպես մրցութային պայման, որի հետ կարելի կլիներ հետագայում համեմատել փոխադրողի ներկայացվող նոր ծախսերը, ինչը հիմք կհանդիսանար վերանայել փոխադրավարձը։ Ամենակրևորը՝ հանրապետությունում երթուղային ցանցերը ձևավորող մարմինները անգամ պատկերացում չունեն փոխադրված ուղևորների քանակի մասին, ինչը ամենակարևորն է փոխադրավարձի հաշվարկի համար։ Փոխադրավարձի ինքնարժեքը ձևավորվում է կատարած ներդրումները և սպասարկման ծախսերը բաժանված փոխադրված ուղևորների քանակի վրա։ Նման տեղեկատվություն չունի նաև հարկային մարմինը, որովհետև ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում հարկային քաղաքականությունը միտված չէ հարկը գանձելու ըստ փոխադրված ուղևորների և փոխադրավարձի։ Հարցին պետք է անդրադառնալ տոմսային համակարգի ներդնումից հետո և մրցութային պայմանները փոփոխելուց հետո, նույնը նաև պետք է հիմք հանդիսանա նաև համայնքների ավագանու համար։ Կարծում եմ, որ ներկայացված նախագիծը առաջ կբերի փոխադրավարձի չհիմնավորված բարձրացման։ Նման անհեթեթ նախագծի ներկայացումը փաստում է նախագիծը մշակողների տրանսպորտի բնագավառում տարրական գիտելիքների, մասնագիտական ունակությունների և համապատասխան կրթության բացակայությամբ։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.05.2024

2. Կանոնագարգված չեն այն դեպքերը երբ երթուղու ուղեգիծը երկարացվում է կամ կրճատվում կամ միասնական ցանցում պահանջարկ է առաջանում նոր երթուղի շահագործելու և մրցութային հանձնաժողովը հիմնավոր չի համարում փոխադրողի առաջարկությունը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ, կամ ավելին իջեցնում է փոխադրավարձի չափը և տվյալ պարագայում փոխադրողը հրաժարվում է սպասարկումից մասնավորապես՝ նոր երթուղու դեպքում, ինչը շատ տրամաբանական է, ինչ գործողություններ պետք է իրականացնի երթուղային ցանցը կազմակերպող մարմինը։ Կարծում եմ որ հանձնաժողովները կաշկանդված են լինելու ընդունել փոխադրողի առաջարկությունը կամ «կատարել պատվերը»։

See more