ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի N -Ն
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Կերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել վտանգավոր սննդամթերքի և կերի օգտահանման ու ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1060-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
N -Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ
- ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
- Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի և կերի օգտահանման ու ոչնչացման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգը կիրառվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի և կերի (այսուհետ` արտադրանք) արտադրության ու շրջանառության փուլերում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից։
- Սույն կարգը չի տարածվում ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի վրա, որի առգրավման և ոչնչացման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23–ի թիվ N 257-Ն որոշմամբ:
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Կերի մասին» օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, արտադրվող, իրացվող կամ օգտագործվող արտադրանքը սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջներին անհամապատասխանության մասով՝ վտանգավոր ճանաչելու (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) և վտանգավոր արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման եղանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված լաբորատոր փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) արդյունքների հիման վրա:
- Եթե տնտեսավարող սուբյեկտը գրավոր հայտարարությամբ հրաժարվում է լաբորատոր փորձարկման ենթարկել արտադրանքը (բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի), ապա տվյալ արտադրանքը մասնագիտական կազմակերպության կողմից ենթակա է ոչնչացման՝ այրման եղանակով:
- Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքում ոչնչացումն իրականացվում է պետական վերահկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ և մինչ ոչնչացումը վտանգավոր արտադրանքը տնօրինողի կողմից ձևափոխվում է (դենատուրիզացվում) ցանկացած մատչելի և հուսալի եղանակով՝ բացառելով որպես սննդամթերք օգտագործելու հնարավորությունը:
- Փորձաքննության արձանագրության հիման վրա Վարչապետի աշխատակազմի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է արտադրանքը վտանգավոր ճանաչելու, վտանգավոր արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման ենթակա լինելու, վտանգավոր արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման եղանակի վերաբերյալ եզրակացություն (այսուհետ՝ եզրակացություն)՝ բացառությամբ սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքի:
- Վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը փորձաքննության, օգտահանման կամ ոչնչացման ժամանակահատվածում ապահովում է դրա ժամանակավոր պահպանումն առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում, որոնց պայմանները բացառում են նման արտադրանքի հասանելիության հնարավորությունը:
- Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության հավաստագիր կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման ենթակա լինելու մասին եզրակացության ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության հավաստագիրը տված կամ հայտարարագիրը գրանցած մարմնին:
- Վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը արտադրանքը օգտահանման կամ ոչնչացման ենթակա լինելու մասին լիազոր մարմնի եզրակացության հիման վրա, իր միջոցների հաշվին իրականացնում է վտանգավոր արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման գործընթացը՝
1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչների ներգրավմամբ և լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) մասնակցությամբ, որի կազմում՝ հաշվի առնելով օգտահանվող կամ ոչնչացվող վտանգավոր արտադրանքի տեսակը, ներգրավվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և (կամ) առողջապահության նախարարությունների մասնագետներ, եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը կամ 50 լիտրը կամ դրա ընդհանուր արժեքի 100000 դրամը.
2) լիազոր մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.
3) գենետիկորեն ձևափոխված արտադրանքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված արտադրանքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, և տվյալ խմբաքանակի՝ գենետիկորեն ձևափոխված արտադրանքը ոչնչացվում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում տված գրավոր առաջարկությունները:
- Լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում վտանգավոր արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման նկատմամբ։
- Վտանգավոր արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
- ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ
- Փորձաքննության արձանագրությունը և լիազոր մարմնի եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում, օգտահանման ենթակա արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է իրականացնել դրա օգտահանումը:
- Օգտահանման է ենթակա այն արտադրանքը, որը չի համապատասխանում հետևյալ չափորոշիչներին.
- մանրէակենսաբանական,
- ֆիզիկո-քիմիական:
- Մարդկանց սպառման համար արգելված սննդամթերքը կարող է ենթարկվել տեխնոլոգիական վերամշակման՝ կերի, հումքի ստացման, եփած երշիկեղենի, մսային պաշտետների, պահածոների պատրաստման կամ մսա-ոսկրային, ձկնալյուրի ստացման համար։
- Օգտահանման ենթակա արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման ակտ` համաձայն N 1 Ձևի, որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է լիազոր մարմնին:
- Օգտահանման ենթակա արտադրանքի խմբաքանակի օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը որպես հումք և (կամ) իրացումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս անվտանգությանը ներկայացվող պահանջներն ապահովելուց հետո:
- Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես կեր, ապա տնտեսավարող սուբյեկտն այն օգտագործում կամ իրացնում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:
- Օգտահանման ենթակա արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է այն ոչնչացնել՝ սույն կարգի 4-րդ գլխի պահանջներին համապատասխան:
- Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում օգտահանումը չկատարելու դեպքում, տվյալ արտադրանքը ենթակա է ոչնչացման՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից:
- ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
- Փորձաքննության արձանագրությունը և լիազոր մարմնի եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում, ոչնչացման ենթակա վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի ոչնչացումը:
- Փորձաքննության արձանագրության հիման վրա, լիազոր մարմինը 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման 6-րդ հավելվածի համաձայն՝«Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա ապրանքների ոչնչացման հետ կապված ապրանքի ոչնչացման հնարավորության վերաբերյալ տալիս է եզրակացություն՝ բացառությամբ պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերված իրացվող արտադրանքի, որի խմբաքանակը չի գերազանցում 50 կիլոգրամը կամ 50 հատը կամ 50 լիտրը կամ դրա ընդհանուր արժեքը չի գերազանցում 100000 դրամը, որի պիտանելիության ժամկենտն անցել է և չունի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ:
- «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող արտադրանքի ոչնչացման վերաբերյալ ակտը կազմվում է մաքսային մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման 2-րդ հավելվածի համաձայն:
- Լիազոր մարմինը վտանգավոր արտադրանքի ոչնչացման ենթակա լինելու մասին որոշման ընդունման օրը տեղեկացնում է ոչնչացման օրվա, ժամի և տեղի մասին՝ սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված հանձնաժողովին:
- Սահմանված օրը հանձնաժողովի անդամների կամ ներկայացուցիչների չներկայանալու դեպքում նշանակվում է նոր ժամկետ, որը չի կարող գերազանցել 5 օրը:
- Եթե վտանգավոր արտադրանքը աղտոտված է (կոնտամինացված է), պարունակում է մարդկանց կամ կենդանիների թունավորման կամ հիվանդությունների տարածման կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է:
- Վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտն աղտոտվածության տեսակից կախված` դիմում է վարակազերծման իրավասություն ունեցող համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ` վտանգավոր արտադրանքը վարակազերծելու համար:
- Վտանգավոր արտադրանքի ոչնչացումն իրականացվում է տեխնիկապես մատչելի ցանկացած եղանակով (ջերմային, քիմիական, մեխանիկական, կենսաբանական կամ այլ ազդեցության միջոցներ)՝ շրջակա միջավայրի պահպանության և բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության բնագավառում նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխան և իրականացվում է հանձնաժողովի մասնակցությամբ՝ վարակազերծման իրավասություն ունեցող համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից, որի արդյունքում նրա սպառողական հատկություններն ամբողջությամբ ոչնչացվում կամ վերանում են:
- Մարդկանց և կենդանիների կյանքին ու առողջության համար ուղղակի վտանգ ներկայացնող անհայտ ծագման վտանգավոր արտադրանքը՝ վատ որակի ակնհայտ նշաններով, հանվում է շրջանառությունից և ոչնչացվում՝ առանց այդ արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտի կամ պետական մարմինների կողմից իրականացվող փորձաքննության։
- Վտանգավոր արտադրանքի ժամանակավոր պահպանման առավելագույն ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան երկու ամիս:
- Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող արտադրանքը մաքսազերծման փուլում վտանգավոր ճանաչվելու դեպքում, ենթարկվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս արտահանման կամ ոչնչացման համար դրվում է արտադրանքի ոչնչացման մաքսային ռեժիմի տակ՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան:
- Վտանգավոր արտադրանքի հետվերադարձը արտահանման երկիր հաստատվում է սահմանված կարգով կազմված բեռնափոխադրման մաքսային հայտարարագրով՝ մաքսային մարմնի կողմից դրա արտահանման մասին նշումով, որը ներկայացվում է վտանգավոր արտադրանքը բացահայտած պետական մարմնին։
- Ճառագայթային վտանգ ներկայացնող արտադրանքը ենթակա է թաղման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Վտանգավոր արտադրանքի ոչնչացման (թաղման) վայրը սահմանում են մարզի (հանրապետական նշանակության քաղաք, մայրաքաղաք), շրջանների (տարածաշրջանային նշանակության քաղաքներ) տեղական ինքնակառավարման մարմինները՝ համաձայնեցնելով պետական սանիտարահամաճարակային վերահսկողության և շրջակա միջավայրի պահպանության մարմինների հետ:
- Վտանգավոր արտադրանքի ոչնչացումն իրականացվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման ակտով` համաձայն N 2 Ձևի, որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է լիազոր մարմնին:
- Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին լիազոր մարմնի եզրակացությունը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, երբ ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:
- Վտանգավոր արտադրանքի ոչնչացմանն ուղղված վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ բաժնով սահմանված կարգով:
- Պետական վերահսկողության իրականացման նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:
- Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից՝ լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման ակտ` համաձայն N 3 Ձևի:
Ձև N 1
_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
____________________ |
__________________________ |
Ա Կ Տ N _ _ _ _ _
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ
____ ___________ 20____ թ.
_____________________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)
_____________________________________________________________________________
(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)
_____________________________________________________________________________
(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
Օգտահանման ենթակա լինելը բացահայտվել է և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն
(ընդգծել) ________________________________________ կողմից, այնուհետև արտադրանքն
առանձին հաշվառվել է _________________________________________________________:
(առանձնացված պահման պայմանները և տեղը) |
|
Փորձաքննության մասին արձանագրության ________________________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) |
|
ու արտադրանքի օգտահանման մասին լիազոր մարմնի
________________________________________________ որոշման հիման վրա վտանգավոր
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) |
|
արտադրանքը՝ ___________________________________, օգտահանվել է ________________
(արտադրանքի քանակը) |
|
____________________________________________________________________________:
(օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը) |
|
Օգտահանման արդյունքում ստացվել է ____________________________________________
(ստացված նոր արտադրանքի անվանումը, քանակը, |
|
_____________________________________________________________________________
փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը) |
|
Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում որպես հումք և (կամ) իրացնել (ընդգծել):
Տնտեսավարող սուբյեկտի |
______________ |
_______________________________ |
|
|
|
Օգտահանումն իրականացնող |
______________ |
_______________________________ |
|
|
|
Արտադրանքը տնօրինող |
______________ |
_______________________________ |
|
|
|
Ծառայության ներկայացուցիչ |
______________ |
_______________________________ |
Ձև N 2
_____________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
____________________ |
__________________________ |
Ա Կ Տ N _ _ _ _ _
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
____ ___________ 20____ թ.
_____________________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)
_____________________________________________________________________________
(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)
_____________________________________________________________________________
(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
Վտանգավոր լինելը հայտնաբերվել է և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) ________________________________________ կողմից, այնուհետև արտադրանքն
առանձին հաշվառվել է __________________________________________________________
(առանձնացված պահման պայմանները և տեղը) |
|
____________________________________________________________________________:
(դուրսգրման մասին ակտի համարը և թվականը) |
|
Փորձաքննության մասին արձանագրության________________________________________և
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) |
|
արտադրանքի վտանգավորության մասին լիազոր մարմնի _____________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) |
|
որոշման հիման վրա վտանգավոր արտադրանքը՝ ____________________________________,
(արտադրանքի քանակը) |
|
ոչնչացվել է __________________________________________________________________:
(ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը) |
|
Տնտեսավարող սուբյեկտի |
______________ |
_______________________________ |
|
|
|
Ոչնչացումն իրականացնող |
______________ |
_______________________________ |
|
|
|
Արտադրանքը տնօրինող |
______________ |
_______________________________ |
|
|
|
Համապատասխան |
______________ |
_______________________________ |
Ձև N 3
_____________________________________________________________
(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
____________________ |
__________________________ |
Ա Կ Տ N ______
ՓՈՐՁԱՐԿՎՈՂ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
____ ___________ 20_____ թ.
_____________________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը)
_____________________________________________________________________________
(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը)
_____________________________________________________________________________
(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական համարը)
_____________________________________________________________________________
(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը)
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 20_______թ. ___________ ____ -ի N ________
որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների
պահման ժամկետը լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են ________________________
_____________________________________________________________________________
(ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի՝ ոչնչացումն իրականացնող
_____________________________________________________________________________
հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները)
______________________________________________________________________կողմից:
Հանձնաժողովի անդամներ` |
__________________ |
_______________________________ |
|
__________________ |
_______________________________ |
|
__________________ |
_______________________________ |
-
Discussed
22.05.2024 - 25.06.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2404
Print