Add to favourites

ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ միկրոկազմակերպությունը այն կազմակերպությունն է, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 175 միլիոն ՀՀ դրամ,

բ. գործունեությունից հասույթը՝ 350 միլիոն ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 10:

Միաժամանակ, Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ միկրոկազմա-կերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են նաև միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի հիման վրա մշակված՝ միկրոկազմակերպութ-յունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը (այսուհետ` հաշվային պլան)։

Միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը (այսուհետ՝ Ձեռնար) հաստատվել է ՀՀ ֆինանսների նախարարաի 2023 թվականի հուլիսի 26-ի թիվ 435-Ն հրամանով և ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը հաստատված չէ:

 

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվում է հաստատել միկրոկազմակերպությունների ֆինան-սատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը։

 

  • Discussed

    21.05.2024 - 05.06.2024

  • Type

    Order

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1099

Print