«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի համաձայն «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի համաձայն «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային արտոնությունների կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրով Չինաստանի կառավարությունը համաձայնել է աջակցել ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման հարցում:
2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական կողմը պարտավորվում է ազատել ապրանքները և ծառայությունները հարկերից և մաքսատուրքերից, ինչպես նաև նույն համաձայնագրի շրջանակներում իր վրա է վերցնում պարտադիր ծախսերը:
Միևնույն ժամանակ, «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի 10-րդ հոդվածով սահմանված են հարկերի և տուրքերի այն տեսակները, որոնք պայմանագրի իրականացման շրջանակներում հայկական կողմը պարտավորվել է ազատել չինական կողմին:
Խնդիրն այն է, որ վերոնշյալ դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հաստատել «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստատել «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հաստատել «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի Կառավարությունը շարունակելու է խորացնել համագործակցությունը Հայաստանի զարգացման բոլոր գործընկերների (դոնորների), այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական զարգացման բանկի հետ՝ հիմք ընդունելով համատեղ մշակված և հաստատված համագործակցության ծրագրերը:
-
Discussed
21.05.2024 - 11.06.2024
-
Type
Law
-
Area
State revenue, Financial, Telecommunication(electronic communication), High tech industry
Views 1065
Print