Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 48-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ
14-րդ կետով.
«14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցված և հաշվառված զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացումը օտարերկրյա զբոսաշրջիկներին, իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին, եթե այդ փաթեթների շրջանակներում օտարերկրյա զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

  • Discussed

    20.05.2024 - 05.06.2024

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2810

Print

Suggestions

Վլադիմիր Գևորգյան

28.05.2024

Հարգելի Սեդա, պետք է նշել, որ խտրական մոտեցման մասին խոսք չի կարող լինել, քանի որ շատ դեպքերում անհրաժեշտություն կա, որպեսզի բոլոր տնտեսվարողները գործեն նույն հարկատեսակի դաշտում, հետևապես այս օրենսդրական նախաձեռնությունը կխթանի, որ շատերը շահագրգռված լինեն աշխատել ԱԱՀ-ով: Բացի այդ նախագծին կից «Հիմնավորման» մեջ հստակ հիմնավորված է նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Համոզված ենք, որ նախագծի ընդունումը մեծապես նպաստելու է Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացանը, Հայաստանում մրցակցային, ինչպես նաև գործարար-ներդրումային միջավայրի բարելավմանը, կայուն և պատասխաատու զբոսաշրջության զարգացմանը և այդպիսով կայուն ու համաչափ տնտեսական զարգացմանը, հարկման բազայի և հարկային եկամուտների ավելացմանը։ Զբոսաշրջային արդյունքի (ապրանքի) արտահանման նկատմամբ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կիրառելը հարկային արտոնոթյուն չէ, այն հարկային բարեփոխում է ԱԱՀ համակարգի լիարժեք տրամաբանության մեջ և, ի թիվս վերոնշյալ կարևոր արդյունքների նպաստելու է նաև ընդհանուր կարգով հարկման համակարգի գրավչության բարձրացմանը՝ առանց արտոնյալ համակարգելի նկատմամբ խտրականության։ Ի վերջո ներկայացված նախագիծը զբոսաշրջության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների (այդ թվում նաև Զբոսաշրջության մասին նոր օրենքի փաթեթի) կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում և առանց դրա ընդունման բարեփոխումները կիսատ կմնան։

Սեդա Աղբալյան

23.05.2024

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները հիմնավորված չեն: «Պարզաբանում» անվամբ առդիրում ներկայացված օրինակը պրակտիկ չէ: Հարկ է նշել, որ ներկայումս ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունները ազատված են ԱԱՀ-ից: Զրոյական ԱԱՀ-ով աշխատելու պարագայում վերոնշյալ ընկերություններին պետությունը պետք է հաշվանցում կատարի ԱԱՀ չափով: Այս դեպքում, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունների համար զբոսաշրջային արդյունքի (պրոդուկտի) արժեքը կնվազի ԱԱՀ չափով: Այսպիսով, շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունների ձևավորված զբոսաշրջային արդյունքը ավելի բարձր արժեք կունենա: Ստացվում է, որ մոտեցումը խտրական է, կան ռիսկեր, որ դաշտից դուրս կմնան ՓՄՁ ընկերությունները, ինչը հակասում է ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությանը, տնտեսության ոլորտում ՀՀ վարած քաղաքականությանը:

Բագրատ Մովսեսյան

21.05.2024

Իսկ որ կարգավորումներ են սահմանված օպերատորների համար?! Նոր օրենքի թերի կողմերը վերացրեք, նոր հարկային օրենսդրության մասին խոսեք

See more