Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի թիվ 24-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

անհրաժեշտության վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի թիվ 24-Ն որոշմամբ (այսուհետև՝ Որոշում) սահմանված են օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկման կարգն ու պայմանները։

Համաձայն Որոշման հավելվածի 1-ին կետի՝ ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային մարմինների և քրեակատարողական ծառայությունում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:

Որոշումն ընդունելու պահին գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը գործել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում՝ գրասենյակի կարգավիճակով, ուստի քննարկվող Որոշման դրույթները հավասարապես տարածվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 29-ի թիվ  354-Լ որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական պահպանության ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 30-ին, այդպիսով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծվել է ՀՀ պետական պահպանության ծառայությունը։

Վերոգրյալի արդյունքում ՀՀ պետական պահպանության ծառայությունը՝ որպես ՀՀ վարչապետի ենթակայությամբ գործող պետական կառավարման համակարգի մարմին, շարունակում է կատարել իր գործառույթները՝ այդ թվում նաև օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում, սակայն ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողները, ովքեր շարունակում են հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայություն իրականացնել՝ նշված կարգավորումների արդյունքում դուրս են մնացել քննարկվող Որոշման կարգավորման շրջանակներից, ուստի անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ նշված պաշտոնատար անձանց թվում լրացնել նաև ՀՀ պետական պահպանության ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ դրույթ։

Նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածի 1-ին կետում «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերը, ինչի արդյունքում Որոշման դրույթները կտարածվեն նաև ՀՀ պետական պահպանության ծառայության համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների վրա։

Նախագծով առաջարկվում է նաև դրան տալ հետադարձ ուժ՝ տարածելով այն 2023 թվականի մարտի 30-ից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ՀՀ պետական պահպանության ծառայութան ստեղծման օրվանից ծագած հարաբերությունների վրա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ինգլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունից՝ «Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելումասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

  1. 5. Նախագծիմշակմանգործընթացումներգրավվածինստիտուտներըևանձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։

  1. 6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական պահպանության ծառայությունում համապատասխան պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով կներառվի օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:

  • Discussed

    16.05.2024 - 02.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1427

Print