ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1369-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունումը պայմանավորված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու և բուժաշխատողների ռեգիստրի գործարկմամբ։
Ներկա կարգավորումների համաձայն, թեստավորմանը մասնակցելու նպատակով բուժաշխատողը առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմումը և օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնում է ՄԳՀԱԿ-ին։ ՄԳՀԱԿ-ն ուսումնասիրում է նախապես ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը օրենսդրության պահանջներին` դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում: Պահանջվող փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում ՄԳՀԱԿ-ն դրա մասին էլեկտրոնային տարբերակով ծանուցում է մասնակցին և առաջարկում դրանք ծանուցման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համալրել: Նշված ժամկետում ներկայացված փաստաթղթերը չհամալրելու դեպքում դիմումը մերժվում է:
Բացի այդ, գործող կարգի համաձայն, թեստավորման անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջերում, թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում` www.azdarar.am:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով սահմանվել են էլեկտրոնային տարբերակով բուժաշխատողների ռեգիստրի միջոցով թեստավորմանը մասնակցելու դիմում ներկայացնելու, թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ ծանուցում ստանալու, թեստավորման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու կարգավորումներ։
Միաժամանակ, նախագիծը խմբագրվել է և թեստավորման անցկացման վերաբերյալ հայտարարության հրապարակումը նախատեսվել է տեղադրել բուժաշխատողների ռեգիստրում և ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում։ Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմնական տեղեկատվությունը բուժաշխատողները ստանում եմ նշված հարթակներից։ Ավելին, թեստավորման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ հայտարարության հրապարակումը և միայն դրանից հետո թեստավորում անցկացնելը ժամանակի առումով անհարմարություն է առաջացնում բուժաշխատողի համար՝ աշխատանքի անցնելու համար։ ՈՒստի, նախագծով այդ ժամկետը կրճատվել է և հրապարակման հարթակները վերանայվել են։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում թեստավորման ողջ գործընթացն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ բուժաշխատողների ռեգիստրի միջոցով և ժամանակի առումով գործընթացի տևողությունը էականորեն կրճատվում է։
Բացի այդ, նախատեսվում է թեստավորման հայտարարությունը տեղադրել բուժաշխատողների ռեգիստրում և ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և բուժաշխատողներին համապատասխան ծանուցումներն ուղարկել բուժաշխատողների ռեգիստրի տվյալ բուժաշխատողի անձնական հաշվին։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Discussed
14.05.2024 - 29.05.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1540
Print