«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47.1-ին հոդվածի 1-ին մասը և 47.4-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 47.1-ին հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Բժշկական արտադրատեսակների (բացառությամբ ռիսկի 1-ին դասին պատկանող արտադրատեսակների) արտադրությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:»:
Հոդված 3. Օրենքի 47.4-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Բժշկական արտադրատեսակների (բացառությամբ ռիսկի 1-ին դասի պատկանող արտադրատեսակների) տեղադրումը, վերանորոգումը, տեխնիկական և չափագիտական սպասարկումը (այսուհետ՝ սպասարկում) համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիա ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
14.05.2024 - 29.05.2024
-
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1639
Print