Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվող իրավահարաբերություններում չորս մարզաձև ավելացնելու անհրաժեշտությունից:

          Որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում: Որոշմամբ սահմանված տարկետման իրավունքից օգտվում են օլիմպիական մարզաձևերով զբաղվող մարզիկները, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ, նավամոդել, բազկամարտ և պրոֆեսիոնալ բռնցքամարտ (բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կամ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) կամ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) կամ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով)՝ մարզաձևերով զբաղվող մարզիկները:

Այժմ անհրաժեշտություն է առաջացել ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում ավելացնել չորս մարզաձև՝ կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ և խառը մենամարտեր (Խառը մենամարտերի միջազգային ֆեդերացիա (IMMAF) սիրողական վարկածով կամ (UFC) պրոֆեսիոնալ վարկածով) մարզաձևերը: Հաշվի են առնվել այն հանգամանքները, որ կարատե մարզաձևը ընդգրկված է եղել Տոկիո 2020 օլիմպիական խաղերի ծրագրում, տարիներ շարունակ ընդգրկված է պետական աջակցության ծրագրում: Կարատե մարզաձևով զբաղվող մարզիկները շարունակաբար մեդալներ են նվաճել տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, 2024 թվականին նվաճել են մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը: Որոշման մեջ ընդգրկվում է միայն Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից ճանաչված կարատե մարզաձևը, կարատե մարզաձևի մյուս տարատեսակները տարկետման իրավունքից չեն օգտվելու (կիոկուշին կարատե, դուքենդո կարատե և այլն):

          2024 թվականին մուայթայ և քիք-բոքսինգ մարզաձևերը ընդգրկվել են պետական աջակցության ծրագրում, 2023 թվականին քիք-բոքսինգ մարզաձևը ընդգրկված էր պետական աջակցության ծրագրում: Մուայթայ մարզաձևով զբաղվող մարզիկները մեդալներ են նվաճել 2021 թվականի ԱՊՀ երկրների առաջին խաղերում, 2023 թվականի Եվրոպական խաղերում:

          Հայկական սփյուռքում և հայ մարզիկների շրջանում իրենց ուրույն տեղն են ներկայացնում խառը մենամարտեր  մարզաձևի (Խառը մենամարտերի միջազգային ֆեդերացիա (IMMAF) սիրողական վարկածով կամ (UFC) պրոֆեսիոնալ վարկածով)  մրցաշարերին մասնակցող  և համաշխարհային դասալագրման աղյուսակում նվազագույնը լավագույն 10-յակում ընդգրկված  Հայաստանի Հանրապետության այն քաղաքացի մարզիկները, որոնք մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհմամբ և նշված մրցաշարերին մասնակցում են Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: Հատկանշական է, որ  մինչ այժմ այդպիսի հաջողության  հասել է միայն 1 մարզիկ, այդ թվում նշված մրցաշարերի ցուցադրության լսարանը ընդգրկում է բազմամիլիոնավոր դիտողականություն, որն իր հերթին բերում է հայ մարզիկների և Հայաստանի Հանրապետության հանրառչակմանը:  Խառը մենամարտեր մարզաձևի ընդգրկումը Որոշման մեջ կնպաստի համաշխարհային հարթակներում բարձր տիտղոս նվաճած մարզիկների քանակի ավելացմանը:

          Նախագծով փոփոխություն է կատարվել, և ուշու մարզաձևը բնորոշելիս «բացառությամբ կատաների» բառերը փոխարինվել են «սանդա ոճ և սպորտային թաոլու ոճ» բառերով:

          Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

          Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

          Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    13.05.2024 - 31.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 558

Print