Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի № 1535-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

քԵրևան                                                                                         «____»_____________2024թ No_______-Ն

 

               

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի № 1535-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

հ ր ա մ ա յ ու մ   ե մ․

 

     1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի օգոստոսի 18-ի «Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձևը հաստատելու մասին» № 1535-Ն հրամանի N 1 հավելվածի 2-րդ մասի 5-րդ կետում  «ագրոնոմիական» բառը փոխարինել «ագրոնոմիա կամ անտառային տնտեսություն կամ կենսաբանություն» բառերով։

        2․Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

  • Discussed

    13.05.2024 - 31.05.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1726

Print

Suggestions

Գյուլվարդ Սահակյան

14.05.2024

Շատ ողջունելի է նմանատիպ նախաձեռնությունները,քանի որ, կա մասնագետների պակաս,ՀՀ կառավարության որոշմամաբ ընդունված հացահատիկային մշակաբույսերի սուբսիդավորվող ծրագրերի առկայության դեպքում,մոնիտորինգային հանձնաժողովների ձևավորումը պահանջում է մասնագիտական մոտեցում,այդ թվում հավաստագրված սերմերի որակի ստուգում,և տեղում ուսումնասիրություն սերմերի հավաստագրված լինելու փաստը:Այս և այլ գյուղատնտեսական ոլորտի մասնագիտական մոտեցում ունեցող մասնագետների որակավորումը ուղղակի պարտադիր պահանջ է :Միաժամանակ նշեմ ,քանի որ վերջին տարիներին կտրուկ պակասել է ագրոնոմ,գյուղատնտես մասնագիտություն ընտրող ուսանողների թիվը, այդ իսկ պատճառով կողմ եմ ապրոբատորների դասընթացներին մասնակցելու համալրման գործում ընդգրկել բազմամյա փորձ ունեցող գյուղատնտեսների,համայնքներում գյուղատնտեսության և բնապահպանության բաժիններում աշխատող մասնագետների:Նաև նշեմ ,որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է ջերմոցային,այգեգործական տնտեսությունների քանակը ,որը և ենթադրում է գիտակ ,խելացի և բանիմաց մասնագետների պահանջ,այս և նմանատիպ դասընթացները կլուծեն նաև հանրապետությունում գյուղ ոլորտի մեր ունեցած խորհրդատուների պակասը: Հարգանքներով՝ Արթիկ համայնք Գ. Սահակյան ;

Էդգար Գրիգորյան

14.05.2024

Նաև ավելացրել "աշխարհագրություն" բառը

See more