Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Ռազմիկ Արտակի Մելքոնյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի № 1290-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«------» ---------------------- 2024 թվական N -----Ա
Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Ռազմիկ Արտակի Մելքոնյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի № 1290-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման 12-րդ կետը Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Դադարեցնել Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորելու նպատակով Ռազմիկ Արտակի Մելքոնյանին (ծնվ՝ 08.2005թ.) տրված տարկետումը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից հեռացվելու հիմքով:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» № 1290-Ա որոշման 3-րդ կետի 90-րդ ենթակետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
10.05.2024 - 27.05.2024
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1388
Print