Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

  • Discussed

    08.05.2024 - 24.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy, Financial, Economical, State property management, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1961

Print

Suggestions

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.05.2024

2. Կանոնագրքի նախագծի բովանդակության ցանկում նշված մի քանի Սկզբունքներ կանոնագրքի նախագծի տեքստում բացակայում են։ Դրանցից են․ ա/ Սկզբունք I.7-ը (Ինստիտուցիոնալ ներդրողների պարտականությունները) և բ/ Սկզբունք V.2-ը (Ոչ ֆինանսական հաշվետվությունները)։ Բացի այդ, Բովանդակության մեջ Սկզբունք I.6-ի «Հսկող բաժնետիրոջ պարտականությունները», ձևակերպված է որպես «Նշանակալից բաժնետիրոջ պարտականությունները»։ Հարկ է նշել, որ հսկող բաժնետերը և նշանակալից բաժնետերը տարբեր հասկացություններ են։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • Կանոնագրքի բովանդակության տեքստում արձանագրել ա/ Սկզբունք I.7-ը (Ինստիտուցիոնալ ներդրողների պարտականությունները) և բ/ Սկզբունք V.2-ը (Ոչ ֆինանսական հաշվետվությունները)։ • Սկզբունք I.6-ի ներքո հստակեցնել «հսկող բաժնետեր» և «նշանակալից բաժնետեր» հասկացությունները։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.05.2024

Գլուխ 5. «Կազմակերպության հարաբերությունները շահակիցների հետ»-ում․ • Այս Գլխում նշված միակ Սկզբունքը (Սկզբունք V.1 Կազմակերպության շահակիցները կորպորատիվ կառավարման համակարգում) համընկնում է ՏՀԶԿ/G20-ի կորպորատիվ կառավարման VI.Դ Սկզբունքի հետ։ Այն «Կենսակայունություն և դիմակայունություն» սկզբունքների խմբի սկզբունքներից մեկն է։ Ցանկալի է, այդ խմբի Սկզբունքներ VI.Ա-ն (Կենսակայունությանն առնչվող բացահայտումները նույնպես լինեն հետևողական, համադրելի, հուսալի և ներառեն հետահայաց ու հեռանկարային էական տեղեկատվություն, որը ողջամիտ ներդրողը կարևոր կհամարի ներդրումային կամ քվեարկության որոշում կայացնելիս) և VI․Բ-ն (Ընկերության գործարար ռազմավարությանն առնչվող կենսակայունության հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու և էական համարվող հարցերը գնահատելու համար կորպորատիվ կառավարման համակարգերը պետք է երկխոսություն թույլ տան ընկերության, բաժնետերերի ու շահակիցների միջև) նույնպես ներառվեին Կանոնագրքի նախագծի մեջ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.05.2024

Գլուխ 4. «Տեղեկատվության բացահայտում և թափանցիկություն»-ում․ • Հստակ նշել, թե ինչպիսի էական տեղեկատվություն պետք է բացահայտի կորպորատիվ կառավարման սկզբունքներով առաջնորդվող ընկերությունը։ Համաձայն ՏՀԶԿ/G20-ի կորպորատիվ կառավարման IV.Ա Սկզբունքի՝ էական բացահայտման (disclosure) ենթակա տեղեկատվություն են․ ա/ ընկերության ֆինանսական և գործառնական արդյունքները, բ/ ընկերության նպատակները և կենսակայունության (sustainability) վերաբերյալ տեղեկատվությունը, գ/ կապիտալի կառուցվածքը և դրանց վերահսկման կառուցակարգերը, դ/ խոշոր բաժնետերերը, այդ թվում` իրական շահառուները և քվեարկության իրավունքը, ե/ տնօրենների խորհրդի կազմի և անդամների, այդ թվում՝ նրանց որակավորման, ընտրության գործընթացի, այլ ընկերությունների տնօրենների խորհրդում անդամության, ինչպես նաև տնօրենների խորհրդի կողմից նրանց անկախության դիտարկման վերաբերյալ տեղեկատվությունը, զ/ տնօրենների խորհրդի անդամների և առանցքային ղեկավարների վարձատրությունը, է/ կապակցված կողմերի հետ գործարքները, ը/ ռիսկի կանխատեսվող գործոնները, թ/ կառավարման կառուցվածքները և քաղաքականությունները, ներառյալ՝ կորպորատիվ կառավարման ազգային կանոնագրքին կամ քաղաքականություններին համապատասխանության աստիճանն ու դրանց իրագործման գործընթացը, և ժ/ պարտքային պայմանագրերը, ներառյալ՝ ստանձնած պարտավորություններին (կովենանտներ) չհամապատասխանելու ռիսկերը։ • Նշված գլխում ներառել ՏՀԶԿ/G20-ի կորպորատիվ կառավարման IV.Բ Սկզբունքը – Տեղեկատվությունը պետք է պատրաստվի և բացահայտվի հաշվապահական հաշվառման և բացահայտման միջազգային բարձրորակ չափորոշիչներին համապատասխան:

See more