ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Գևորգի Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի № 1221-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է տրվել մինչև 2024 թվականի ամառային զորակոչը։ Տարկետումը տրամադրվելուց հետո՝ նոր նվաճումներ է ունեցել՝ այդ թվում՝ ծանրամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր է դարձել:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Արսեն Գևորգի Մարտիրոսյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի։
Արսեն Գևորգի Մարտիրոսյանը հաշվառված է Էջմածինի կոմիսարիատում:
«Արսեն Գևորգի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում :
-
Discussed
07.05.2024 - 23.05.2024
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1172
Print