Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հովհաննես Ստեփանյան 11.05.2024 10:47:32 Առաջարկում եմ Հավելված 2-ի 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ ․ 1) Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրության էլեկտրոնային փաստաթուղթը/թվային տեքստ/ եռօրյա ժամկետում կազմվում է խորհրդի մշտական քարտուղարի կողմից, տպվում է,ստորագրվում և վավերացվում խորհրդի նախագահի կողմից: Ընդունվել է ի գիտություն:
2 Շուշանիկ Ամիրխանյան 14.05.2024 21:20:58 Առաջարկում եմ հավելված 2-ի 11-րդ կետի ը) ենթակետից հանել «խնդիրները» բառը, քանի որ դրա առկայությունը սահմանափակում է դասի պլանավորման ճկունությունը։ Դասի խնդիրները պլանավորվում են ուսուցչի կողմից տվյալ դասին նախապատրաստվելուց առաջ, այն կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ՝ նախորդ թեմայի յուրացման աստիճանից։ Թեմատիկ պլանավորման մեջ խնդիրների ներառումը նշանակում է, որ ուսուցիչը բազմաթիվ անգամ ստիպված է լինելու փոփոխելու իր թեմատիկ պլանավորումը և ներկայացնի հաստատման, կամ պարզապես թեմատիկ պլանի այդ բաղադրիչը անտեսվելու է, լրացվելու է միայն այն պատճառով, որ պարտադիր է։ Բացի այդ, կարծում եմ կարելի է հաշվի առնել նաև նման ծավալի թեմատիկ պլանավորման բարդությունը և մի քանի ամիս առաջ դասի ընթացքի կանխատեսման անհնարինությունը։ Շնորհակալություն: Ձեր առաջարկը կդիտարկվի:
3 Լիլիթ Ավետիսյան 19.05.2024 23:45:05 Առաջարկում եմ Հավելված 2-ի 1-ին կետի 8-րդ ենթակետում ավելացնել նախքան համակարգի՝ կիսամյակային գնահատականները ինքնաշխատ եղանակով հաշվարկելը Շնորհակալություն:
4 Արմավիրի միջնակարգ դպրոց 21.05.2024 16:16:22 Հարգելի գործընկեր, հավելված 2-ի 13-րդ կետի 2-րդ,3-րդ,4-րդ, և 5 -րդ կետերը կարծես կրկնվում են 6-րդ,7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում։ Առաջարկում եմ հավելված 2-ի 13-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ ․ <<3) Տարեկան պլանը ձևավորվում է ըստ ուսումնական տարիների՝ ամսական պլանավորման միջոցով>>։ Խնդրում եմ հաշվի առնել, որ ունենք շաբաթներ, որոնց 4 օրն է աշխատանքային։ Ուստի արդյուավետ կլինի պլանավորումը կատարել ամսական կտրվածքով։Ինչպես նաև մեթոդական միավորումների նիստերը գումարվում են ամիսը մեկ անգամ, ըստ անհրաժեշտության ներդպրոցական վերահսկողության ուսումնական մասի պլանավորած միջոցառումների խմբագրումը նույնպես ավելի արդյունավետ կլինի, կհիմնավորվի մ/մ -ի նիստերում և կարձանագրվի։ Շնորհակալություն: Ձեր առաջարկը կդիտարկվի: